Սաուդյան պատվիրակությունը Հորդանան գետի Արևմտյան ափ է ժամանել 30 տարվա ընթացքում առաջին անգամ
Սաուդյան Արաբիայի պաշտոնատար անձանցից բաղկացած պատվիրակությունը վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Հորդանան գետի արևմտյան ափի պաղեստինյան տարածքներ։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:
Պատվիրակության կազմում է Պաղեստինում Սաուդյան Արաբիայի նոր դեսպան Նայիֆ աս Սուդեյրին։ Նա պետք է հանդիպի Պաղեստինի ազգային ինքնավարության (ՊԱԻ) ղեկավար Մահմուդ Աբասի հետ և նրան հավատարմագրեր հանձնի:
Al Hadath հեռուստաալիքի տվյալներով՝ հավատարմագրերի պատճեններն ընդունել է ՊԱԻ-ի արտաքին գործերի նախարար Ռիադ ալ Մալիքին։ Դրանից հետո Սաուդյան Արաբիայի դիվանագիտական ներկայացուցիչը մեկնել է Պաղեստինի ինքնավարության վարչական կենտրոն՝ Ռամալլա քաղաք։
Աս Սուդեյրին հաստատել է, որ թագավորությունն առաջվա պես անհրաժեշտ է համարում ինքնավար պաղեստինյան պետության ստեղծումն Արևելյան Երուսաղեմում՝ իր մայրաքաղաքով։
Աս Սուդեյրին Արևմտյան ափի պաղեստինյան տարածքներում Սաուդյան Արաբիայի ոչ ռեզիդենտ դեսպան է նշանակվել օգոստոսին։ Նա նաև թագավորության դիվանագիտական ներկայացուցիչն է Հորդանանում։