Հայաստանում, ցավոք, 1990-ականների փառավոր հաղթանակից հետո ոչ ոք չասաց՝ «Մենք խոտ կուտենք, բայց Արցախը կպահենք». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան գրառումներով անդրադարձել է Իսրայելում. «Ժամանակին Պակիստանի նախագահ և վարչապետ եղած Զուլֆիկար Ալի Բհուտոն իր երկրի անվտանգությունն ապահովելու նպատակով ասել է՝ «Մենք խոտ կուտենք, նույնիսկ սոված կմնանք, բայց միջուկային ռումբ կստեղծենք», և Պակիստանն այդ ռումբը ստեղծեց։

Հայաստանում, ցավոք, 1990-ականների փառավոր հաղթանակից հետո ոչ ոք չասաց՝ «Մենք խոտ կուտենք, բայց Արցախը կպահենք», իսկ հանրային գիտակցության մեջ պայմանական «լավ ապրելու» մարմաջն աստիճանաբար հակադրվեց և, ի վերջո, խեղդեց ապահով հայրենիք ու անվտանգություն ունենալու բնական և կենսական տենչը։

Կարծում եմ՝ այսօր Իսրայելում տեղի ունեցողի խորապատկերին այլևս անհնար կլինի թերագնահատել մերձավորարևելյան առյուծի՝ Իրանի, դերն ու հնարավորությունները։

Իսրայելական զինուժի դեմ այս պահին հաջող պատերազմող պաղեստինյան ապստամբները թեև դե յուրե կապ չունեն Իրանի հետ, սակայն ակնհայտ է, որ չկա լուրջ մեկը, որը կթերագնահատի իրանական դերակատարությունն այս ամենում։

Իսկ Իրանի հետ քաղաքակակրթական դաշինք ստեղծելու և հակաահաբեկչական ու անվտանգային համագործակցություն ծավալելու ամենալավ շանսերից մեկն առայժմ ունի հենց Հայաստանը»։

Տեսանյութեր

Լրահոս