Բաժիններ՝

Իսրայելը ռազմական դրություն Է հայտարարել և զորահավաք է սկսել ՀԱՄԱՍ-ի հետ ռազմական բախումների պատճառով

Իսրայելը ռազմական դրություն Է հայտարարել և զորահավաք է սկսել ՀԱՄԱՍ-ի հետ ռազմական բախումների պատճառով։ Իշխանությունները կոչ են արել քաղաքացիական բնակչությանը չլքել թաքստոցները։

Իսրայելի պաշտպանության բանակը նաև հայտարարել է, որ պատասխան հարվածներ է հասցնում:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կարգադրել է մոբիլիզացնել ոստիկանական և բանակային պահուստները Հորդանանի Արևմտյան ափին և Թել Ավիվում տեղի ունեցած հարձակումներից հետո:

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հոկտեմբերի 7-ին կատարեց Իսրայելի վրա վերջին տարիների ամենամեծ հարձակումը։ Նրանք Գազայի հատվածից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ ՀԱՄԱՍ-ի զինյալները Իսրայելի տարածք են ներխուժել պարապլաններով և պիկապներով։ Շարժումը հայտնել է 35 գերեվարված իսրայելցու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս