Կդադարեցնենք արյունահեղությունը` Իսրայելից մինչև Ղարաբաղ. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էսկալացիայի ֆոնին Իսրայելին և պաղեստինցիներին կոչ է արել զսպվածություն դրսևորել։ Այս մասին Էրդողանը հայտարարել է քաղաքացիներին ուղղված իր ուղերձում, փոխանցում է Anadollu-ն։
«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և խուսափել հապճեպ քայլերից, որոնք կարող են էլ ավելի մեծացնել լարվածությունը»,- ասել է նա։
Էրդողանը նաեւ նշել է, որ Թուրքիան կանի հնարավոր ամեն ինչ՝ դադարեցնելու արյունահեղությունը տարածաշրջանում՝ Մերձավոր Արեւելքից մինչև Ղարաբաղ։
Նրա խոսքով՝ Անկարան կշարունակի վճռականորեն պայքարել ահաբեկչության դեմ։ Թուրքիայի ղեկավարը նաեւ ասել է, որ երկիրը հավատարիմ է հակամարտությունները երկխոսության միջոցով լուծելուն։