Բաժիններ՝

Բրյանսկում Հայրենական մեծ պատերազմի ժամանակների 500-կիլոգրամանոց ռումբ են վնասազերծել

Պայթուցիկ սարքերի մասնագետները Հայրենական մեծ պատերազմի ժամանակների 500-կիլոգրամանոց ռումբ են վնասազերծել Ռուսաստանի Բրյանսկ քաղաքի Վոլոդարսկի շրջանում։ Այդ մասին հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տարածարջանային վարչության մամուլի ծառայությունը։

«Բրյանսկի Վոլոդարսկի շրջանի մերձակայքում հայտնաբերվել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակների ավիառումբ, որի քաշը կազմել է 500 կգ: Ավիառումբի բեռնման և հետագա տեղափոխման համար Ռուսաստանի ԱԻՆ Գլխավոր վարչության Դաշնային հրշեջ ծառայության հատուկ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները գործի են դրել ամբարձիչ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Մասնագետները վտանգավոր առարկան ոչնչացրել են հատուկ վայրում։

Մամուլի ծառայությունում հավելել են, որ 2022 թ․ ընթացքում Բրյանսկի մարզում փրկարարները վնասազերծել են Հայրենական մեծ պատերազմի ժամանակների ավելի քան 800 պայթյունավտանգ առարկաներ, որոնցից 46-ը՝ ավիացիոն ռումբեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս