Իրանն աջակցություն է հայտնում Պաղեստինին. ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական

Իրանական կողմն աջակցում է Պաղեստինին, Թեհրանը պաղեստինցի մարտիկների կողքին կլինի, քանի դեռ չի ազատագրվել Պաղեստինն ու նրա գլխավոր սրբավայրը՝ Երուսաղեմը։

Այս հայտարարությունն արել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի խորհրդական, գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավին։

«Մենք աջակցում ենք այդ գործողությանը (Իսրայելին ուղղված հրթիռային հարվածները. խմբ.): Իհարկե, սուրբ հողի (Պաղեստինի:- խմբ.) համար պայքարողների հետ ուս ուսի կանգնած են նաև Ղասեմ Սոլեյմանիի նման մեծ նահատակները, և մենք մինչև Պաղեստինի և Երուսաղեմի ամբողջական ազատագրումը կմնանք պաղեստինցի մարտիկների կողքին», – Սաֆավիի խոսքը մեջբերում է ISNA գործակալությունը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031