Պաղեստինը լայնածավալ հարձակում է սկսել Իսրայելի դեմ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը վերջին տարիների ամենալայնածավալ հարձակումն է սկսել Իսրայելի դեմ։ Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, հարձակումն ուղեկցվում է հրթիռային ակտիվ հարվածներով։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել անվտանգության ոլորտի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ։
ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատար Մոհամմադ Դեյֆը հայտարարել է գործողության մեկնարկի մասին՝ կոչ անելով պաղեստինցիներին ամենուրեք պայքարել:
«Սա ամենամեծ ճակատամարտի օրն է՝ վերջ դնելու օկուպացիային»,- ասել է նա՝ հավելելով, որ արձակվել է 5000 հրթիռ։
Իսրայելական բանակը հայտարարել է, որ իր ուժերը գործում են Գազայի հատվածում, սակայն մանրամասներ չեն հայտնել:
«Մի շարք ահաբեկիչներ Գազայի հատվածից ներթափանցել են Իսրայելի տարածք»,- ասվում է զինվորականների հայտարարության մեջ՝ հավելելով, որ Գազայի հատվածին հարող տարածքի բնակիչներին հրահանգել են մնալ իրենց տներում։