Բաժիններ՝

Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը աննախադեպ կոշտ պատասխանի է արժանանալու

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը աննախադեպ կոշտ պատասխանի է արժանանալու ռազմական գործողությունների համար։

«Իսրայելի քաղաքացիներ, մենք պատերազմի մեջ ենք։ Սա գործողություն չէ, էսկալացիա չէ, սա պատերազմ է։ ՀԱՄԱՍ-ը դրա համար աննախադեպ բարձր գին կվճարի»,- X-ի իր միկրոբլոգու հրապարակված տեսաուղերձում հայտարարել է Բենյամին Նեթանյահուն։

Նա նաև հայտնել է, որ կարգադրել է սահմանամերձ բնակավայրերը մաքրել ՀԱՄԱՍ-ի զինյալներից և պահեստազորայինների մոբիլիզացիա իրականացնել:

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հոկտեմբերի 7-ին կատարեց Իսրայելի վրա վերջին տարիների ամենամեծ հարձակումը։ Նրանք Գազայի հատվածից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ ՀԱՄԱՍ-ի զինյալները Իսրայելի տարածք են ներխուժել պարապլաններով և պիկապներով։ Շարժումը հայտնել է 35 գերեվարված իսրայելցու մասին:

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից մեկնարկած ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր առնվազն 6 մարդ զոհվել է, 200-ը ՝ վիրավորվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս