ՀՅԴ ԳՄ անդամները Կապանում հանդիպել են Իրանի գլխավոր հյուպատոսի հետ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամների Սյունիքի մարզ կատարած երկօրյա այցելության շրջանակներում Կապանում կայացել է հանդիպում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել կուսակցության «Ֆեյսբուք»-ի էջը։

Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ԳՄ նախագահ Աշոտ Սիմոնյանը, ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը և ՀՅԴ Սյունիքի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գագիկ Ղարամանյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ընդհանուր հետաքրքրություններ ներկայացնող հարցեր: Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը ներկայացրել է հյուպատոսարանի կողմից իրականացվող ծրագրերը:

ՀՅԴ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցություն ցուցաբերել ծրագրերի իրականացմանը:

Տեսանյութեր

Լրահոս