
ՄԱԿ-ը Իսրայելից պահանջել է դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը հայտարարել է, որ Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամը հասել է անտանելի չափերի և այլևս չի կարող շարունակվել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Al Jazeera-ն:
Նրա խոսքով ՝ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել Իսրայելի գործողությունը տարածաշրջանում:
«Անկասկած, հումանիտար ճգնաժամը ցանկացած չափանիշով.. անտանելի է և չի կարող շարունակվել: Դադարեցրեք մարտական գործողությունները, որպեսզի քաղաքացիական անձինք ապահով տեղաշարժվեն: Գազայի բնակիչներին շունչ տվեք», – նշել է Գրիֆիթսը:
Նա հավելել է, որ Գազայի ժողովրդին պետք է թույլ տալ հանգստանալ այն սարսափելի բաներից, որոնք տեղի են ունենում Պաղեստինյան անկլավում: