
Բաքուն ուզում է, որ միջնորդներն ընդունեն կարգավորման իր տարբերակը. Մարկեդոնով

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումից հրաժարվելը որոշակի միտում է ձևավորել, քանի որ ավելի վաղ Բաքուն արդեն հրաժարվել էր Գրանադայի և Բրյուսելի բանակցություններից:
Այս տեսակետը հայտնել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը Bunin & Co ТГ ալիքի համար գրված հոդվածում։
Փորձագետի կարծիքով՝ այս բոլոր մերժումները ընդհանուր դրդապատճառ ունեն: Հոկտեմբերին Ադրբեջանի նախագահը դժգոհում էր Ֆրանսիայի հայամետ դիրքորոշումից։
Իսկ նոյեմբերին Բաքվի ներկայացուցիչները հայտարարեցին, որ ԱՄՆ–ի մոտեցումները միակողմանի են, ինչը կասկածի տակ է դնում պետությունների միջնորդական դերը։