
Մեր եվրոպացի գործընկերներին կհիշեցնեմ՝ չի կարելի աչք փակել Արցախում Ադրբեջանի գործողությունների վրա. Բուայե

Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն Երևանում մասնակցում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին։ Նա լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել։ «Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի մեկնարկը Երևանում:
Թեև միջազգային քաղաքականությունն ուղղված է Իսրայելին և Ուկրաինային, ես մեր եվրոպացի գործընկերներին կհիշեցնեմ, որ չի կարելի աչք փակել Արցախում Ադրբեջանի գործողությունների վրա»,- գրել է Բուայեն: