Բաժիններ՝

Ֆինլանդիան միգրանտների հոսքով պայմանավորված 4 անցակետ կփակի Ռուսաստանի հետ սահմանին

Ֆինլանդիան նոյեմբերի 18-ի գիշերը կփակի չորս սահմանային անցակետեր Ռուսաստանի հետ սահմանին:

Ինչպես տեղեկացնում է BBC-ին, այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն։

Երկրի ներքին գործերի նախարարն էլ հայտնել է, որ այդ անցակետերը փակ կլինեն առնվազն մինչև 2024 թվականի փետրվարի 18-ը:

Ըստ աղբյուրի՝ Ֆինլանդիա-ՌԴ սահմանի մնացած անցակետերը կշարունակեն գործել սովորական ռեժիմով։

Այս շաբաթվա սկզբին հայտնի դարձավ, որ Ֆինլանդիան պատրաստվում է սահմանափակել Ռուսաստանի հետ սահմանին անցակետերի գործունեությունը երրորդ երկրներից միգրանտների հոսքի պատճառով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930