Ճապոնիան, ԱՄՆ-ն և Հարավային Կորեան ռազմածովային ուժերի համատեղ զորավարժություններ են անցկացրել
Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել Կորեական թերակղզուց դեպի հարավ ընկած Արևելաչինական ծովում: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Ճապոնիայի շտաբների պետերի միացյալ կոմիտեին։
Զորավարժություններն անցկացվել են հունվարի 14-ից մինչև 17-ը։ Դրանց առաջին օրը՝ հունվարի 14-ին, Հյուսիսային Կորեան հայտարարել է պինդ վառելիքով աշխատող միջմայրցամաքային գերձայնային բալիստիկ հրթիռի հաջող արձակման մասին։
Երեք երկրների համատեղ զորավարժություններին մասնակցել է ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիր հարվածային խումբը, որի կազմում էր USS Carl Vinson ատոմային ավիակիրը, USS Princeton հրթիռային հածանավը, USS Kidd և USS Sterett էսկադրային ականակիրները, ճապոնական JS Hyuga և JS Kongo էսկադրային ականակիրները, ինչպես նաև հարավկորեական ROKS Sejong the Great և ROKS Wang Geon էսկադրային ականակիրները:
Զորավարժությունների ընթացքում, մասնավորապես, կատարելագործվել են օդային թիրախների դեմ պայքարի և հակասուզանավային պայքարի գործողությունները։