Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իրաքյան Քրդստանի վրա հարձակումը հարձակում չէր Իրաքի վրա

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Իրանի կողմից՝ Իրաքյան Քրդստանի տարածքին հարվածելն Իրաքի վրա հարձակում չէր, այն եղել է միայն Իսրայելի դիրքերի ուղղությամբ։

Ինչպես հայտնում է Իրանի Tasnim գործակալությունը, Իրանի արտաքին գործերի նախարարը այս մասին հայտարարել է՝ ելույթ ունենալով Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովում։

«Իրանը ուժով կպատասխանի Իսրայելի ռեժիմի ցանկացած գործողության, մենք բալիստիկ հրթիռով հարձակվել ենք Քրդստանում գտնվող Մոսադի շտաբի վրա։ Սա չի նշանակում, որ Իրանը հարձակվել է Իրաքի վրա։ Իսրայելը մեր ընդհանուր թշնամին է»,- նշել է Աբդոլլահյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031