Բաժիններ՝

Խարկովում հրթիռակոծության հետևանքով կա 1 զոհ, 17 վիրավոր

Ուկրաինայի Խարկով քաղաքը հունվարի 16-ի ուշ երեկոյան ենթարկվել է հրթիռակոծության, որի հետևանքով 1 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 17-ը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։

Նշվում է, որ ըստ մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի՝ Ռուսաստանի Բելգորոդի մարզի ուղղությունից արձակվել է С-300 զենիթահրթիռային համալիրի 2 հրթիռ։

Հրթիռների հարվածներից վնասվել են գրեթե 20 բազմաբնակարան շենքերի ճակատային մասեր, բժշկական կենտրոնի շենքը, ոչնչացել է 14 ավտոմեքենա։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ գիշերվա ընթացքում երկրի տարածքի վրա ռուսական կողմից արձակվել է 20 հարվածային անօդաչու թռչող սարք, որոնցից 19-ը խոցվել են։

Օդեսայի իշխանություններն իրենց հերթին հայտնել են, որ քաղաքի վրա ռուսական հարվածային ԱԹՍ-ների հարվածից 3 մարդ է տուժել, վնասվել է 1 շենք, որից 130 մարդ տարհանվել է։ Վնասված շենքում, ըստ տեղի լրատվամիջոցների, հրդեհ է բռնկվել։ Վնասվել են նաև մերձակայքում կայանված մեքենաները

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս