HSBC միջզգային բանկը կանխատեսումներ է արել Թուրքիայի տնտեսության վերաբերյալ

HSBS միջազգային բանկը կանխատեսումներ է արել 2024-ին Թուրքիայի տնտեսության վերաբերյալ: Ըստ այդմ՝ Թուրքիայի տնտեսությունը 2024-ին աճ կգրանցի, սակայն ավելի թույլ, իսկ ինֆլյացիան (գնաճ) որոշ չափով կնվազի: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Բանկը գնաճի որոշակի նահանջը պայմանավորել է Թուրքիայում տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններով, որի ընթացքում սրընթաց դիզինֆլյացիա (գնիջեցում) ապահովելու փոխարեն կարևորվելու են ոչ կտրուկ գնիջեցումները:

Նշվել է նաև, որ գումարի վաղաժամ արժեզրկումը կարող է վտանգի ենթարկել վերջին ժամանակահատվածում տնտեսության մեջ Թուրքիայի ունեցած ձեռքբերումները:

Կանխատեսումներ են կատարվել նաև դրամավարկային քաղաքականության վերաբերյալ, ըստ որի էլ՝ 2024-ին վարկային տոկոսների նվազեցում չի սպասվում:

Այս դեպքում հաշվի է առնվել 2024-ի հունվարի 25-ին կենտրոնական բանկի (ԿԲ) կողմից ընդունվելիք տոկոսային բարձրացումները, որոնք կազմելու են 250 բազիսային միավոր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031