Իրանը զգուշացրել է Նեթանյահուին, որ պատերազմը չի լուծի Մերձավոր Արևելքի խնդիրը
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զգուշացրել է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև շարունակվող ռազմական գործողությունները չեն լուծի տարածաշրջանի ճգնաժամը։ Այս մասին նա հայտարարել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պետք է հասկանա, որ ռազմական գործողությունների շարունակությունը չի լուծի հակամարտությունը տարածաշրջանում։ Այս մեթոդով չի ստացվի նաև ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը և ազատել Գազայի հատվածում պահվող պատանդներին, ընդգծել է Աբդոլլահիանը։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հետ պատերազմը կտևի մինչև 2025 թվականը։