Բաժիններ՝

Ուկրաինայում զինադադարի շուրջ բանակցությունների հեռանկարներ չկան. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ հիմա Ուկրաինայում երկարաժամկետ զինադադարի շուրջ բանակցությունների նույնիսկ մոտակա հեռանկար չի տեսնում։

«Հիմա նման բան ես չեմ տեսնում», – հայտարարել է Բլինքենը Դավոսում՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք կա կայուն երկարաժամկետ զինադադարի շուրջ բանակցությունների որևէ մոտավոր հեռանկար:

Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ ԱՄՆ-ն միշտ «բաց» է դրա համար, քանի որ ուկրաինացիներն «ամենաշատը դա են ցանկանում»։ Միևնույն ժամանակ, Բլինքենի խոսքով, հարկավոր է Ռուսաստանի պատրաստակամությունը բանակցություններին «բարի մտադրություններով՝ հիմնված այն հիմնական սկզբունքների վրա, որոնք կասկածի տակ են դրվել նրա ագրեսիայի պատճառով»։ Դրանց թվում նա նշել է տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը։

«Երբ և եթե Ռուսաստանը համաձայն լինի բանակցել այդ հիմքերի վրա, իհարկե, դրան կաջակցի և՛ Ուկրաինան, և՛ ԱՄՆ-ն, և՛ շատ այլ երկրներ», – հայտարարել է Բլինքենը:

Ավելի վաղ Կրեմլում հայտարարել են, որ ներկայում Ուկրաինայում իրադրության խաղաղ հուն անցնելու նախադրյալներ չկան, Ռուսաստանի համար բացարձակ առաջնահերթությունը «հատուկ ռազմական գործողության» նպատակներին հասնելն է, որն այս պահին հնարավոր է միայն ռազմական ճանապարհով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս