
Բլինքեն. Թայվանի նեղուցի հակամարտությունը կխաթարի համաշխարհային առևտրի 50%-ը

Թայվանի շուրջ հակամարտությունը կունենա գլոբալ հետևանքներ, քանի որ ամբողջ միջազգային առևտրի կեսն անցնում է Թայվանի նեղուցով, չորեքշաբթի եթերում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Ամեն օր այս նեղուցով է անցնում համաշխարհային առևտրի 50 տոկոսը։ Եթե դա խաթարվի, դա կազդի ամբողջ մոլորակի վրա»,- ասել է Բլինքենը Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումում (WEF):