Բաժիններ՝

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ Բելգորոդի մարզում խոցել է ուկրաինական ԱԹՍ- ներ և հրթիռներ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Բելգորոդի մարզի երկնքում Ուկրաինայի կողմից արձակված անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ ոչնչացնելու մասին։

Հաղորդագրություններից մեկում ՌԴ ՊՆ-ն նշում է Բելգորոդի մարզում 7 հրթիռ և ինքնաթիռային տիպի 4 ԱԹՍ ոչնչացնելու մասին։ Ըստ գերատեսչության՝ Կիևը հարվածներն իրականացրել է հունվարի 17-ի գիշերը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 02։40-ի սահմաններում։

Այնուհետև գերատեսչությունը ևս մեկ հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ հունվարի 17-ի առավոտյան ուկրաինական կողմը Ռուսաստանի Դաշնության օբյեկտների ուղղությամբ հերթական հարձակման փորձն է իրականացրել։

«ՀՕՊ հերթապահ համակարգերի կողմից Բելգորոդի շրջանի երկնքում խոցվել են 4 հրթիռ և ուկրաինական երկու անօդաչու թռչող սարք», – գրված է հաղորդագրությունում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031