
Բլինքենը Փաշինյանի հետ զրույցը գնահատել է արդյունավետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Մյունխենում կայացած զրույցը որակել է արդյունավետ:
Բլինքեն այս մասին գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում:
«Այսօր արդյունավետ զրույց ունեցա Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ այն մասին, թե ինչպես կարող ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և ինչպես կարող ենք շարունակել ամրապնդել մեր երկկողմ հարաբերությունները»,-նշել է ԱՄՆ պետքարտուղարը:
Փաշինյանն ու Բլինքենը հանդիպել էին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում: Համաժողովի շրջանակում կայացել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպում: