Հայաստանի ու Լիտվայի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները

Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասի հետ։

Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների համագործակցության ընթացքը, զարգացման հեռանկարները։ Մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության ընդլայնման վերաբերյալ, այդ թվում՝ Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցելու ուղղությամբ։ Նախարարները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում` տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր»,- հայտնել է ՊՆ մամուլի քարտուղարը։

Տեսանյութեր

Լրահոս