Բաժիններ՝

Բայդենը շփոթել է ՆԱՏՕ-ն և Ուկրաինան

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, խոսելով Ուկրաինայի զինված ուժերի ֆինանսավորման մասին, շփոթել է Ուկրաինան և ՆԱՏՕ-ն։ Այս մասին գրում է Fox News

«Այն միտքը, որ մենք պատրաստվում ենք դուրս գալ Ուկրաինայից, այն գաղափարը, որ մենք թույլ կտանք ՆԱՏՕ-ին մասնատվել, լիովին հակասում է Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերին: Այսպիսով, ժամանակն է համոզվելու, որ Կոնգրեսն օրենք է ընդունել ՆԱՏՕ-ի ֆինանսավորման վերաբերյալ»,- հայտարարել է ամերիկացի առաջնորդը:

Այս հայտարարությանն ի պատասխան՝ Հանրապետական ազգային կոմիտեն X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում գրառում է արել՝ նշելով, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ պետություն չէ, ինչպես նաև Իսրայելն ու Թայվանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս