
«Խնդիրներ կան, բայց փորձում ենք լուծել». Տայսաևը՝ ՀՀ-ի հետ հարաբերությունների մասին

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում բարդություններ կան, բայց կողմերը փորձում են լուծել դրանք, Sputnik Արմենիային ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի փոխնախագահ Կազբեկ Տայսաևը լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի կիսանդրու բացմանը։
Տայսաևը հիշեցրել է, որ այս տարի Հայաստանը նախագահում է ԵԱՏՄ-ում։
«Մենք մանրամասն քննարկեցինք դրա հետ կապված բոլոր հարցերը։ Առաջարկեցինք մի շարք հարցեր լուծել, կարծում եմ՝ մեր առաջարկները լսելի են։ Այժմ մենք համատեղ կքննարկենք այդ հարցերը», – նշել է Տայսաևը։
Նա ավելացրել է, որ հայ գործընկերների հետ կա փոխըմբռնում, կան մեծ ծրագրեր։ Կան նաև դժվարություններ։ «Բայց քննարկման ընթացքում մենք փորձում ենք լուծել այս բոլոր նրբությունները», – նշել է Տայսաևը։
Նշենք, որ Հայաստանում է գտնվում ՌԴ խորհրդարանականների պատվիրակությունը ՝ Դաշնության խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովի գլխավորությամբ, ով հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահն է: