Բաժիններ՝

Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին չեղարկել չինական ընկերությունների դեմ պատժամիջոցները

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպմանը պահանջել է չեղարկել չինական ընկերությունների դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հաղորդագրություն է տարածել Չինաստանի ԱԳ նախարարությունը:

«Վան Յին ԱՄՆ-ից պահանջել է չեղարկել չինական ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ ապօրինի միակողմանի պատժամիջոցները և չվնասել Չինաստանի օրինական շահերին և իրավունքներին զարգացման ոլորտում»,- ասված է հաղորդագրության տեքստում:

Նախարարի խոսքով՝ Միացյալ Նահանգները և Չինաստանը պետք է հավատարիմ մնան փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության և շահեկան համագործակցության սկզբունքներին և ակտիվորեն ուղիներ փնտրեն երկու մեծ տերությունների միջև պատշաճ փոխգործակցության համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս