
Մեքսիկայում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Մեքսիկայի Գերերո նահանգում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել երևանյան ժամանակով 04։01-ին։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 187 հազար բնակչություն ունեցող Չիլպանսինգո քաղաքից 43 կիլոմետր հարավ-արևմուտք, օջախը՝ 80 կմ խորության վրա։