ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Կոլոմինա

ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին X սոցցանցի իր միկրոբլոգում գրել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան՝ անդրադառնալով նախօրեին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի ունեցած Փաշինյան-Շոլց-Ալիև եռակողմ հանդիպմանը:

«Իսկապես կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կրկին բարձր մակարդակով հանդիպեն և համաձայնության գան երկարաժամկետ խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ բանակցությունները շարունակելու անհրաժեշտության շուրջ: ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը», – գրել է նա։

Հիշեցնենք, որ հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերը: Բացի այդ, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս