Մոսկվայում դեկտեմբերի 28-ից կկարողանան կորոնավիրուսի դեմ պատվաստումներ անել քաղաքի ավագ սերնդի այն բնակիչներին, որոնք պարտադիր բժշկական ահահովագրության վկայական ունեն:
Ֆրանկֆուրտի ֆոնդային սակարանի DAX հիմնական ինդեքսը, որը ներառում է Գերմանիայի 30 խոշորագույն բաժնետիրական ընկերություններ, դեկտեմբերի 28-ին սակարկությունների առաջին ժամերին աճել է 1,2 տոկոսով՝ մինչեւ իր պատմության մեջ ամենաբարձր մակարդակ՝ 13 753,37 կետ:
Հետաքննիչները ստուգում են անցկացնում երկու դպրոցականների զոհվելու փաստով, որոնց մարմինները հայտնաբերել են Հյուսիսային Օսիայի Մոզդոկի շրջանում գտնվող լճի հատակում:
ս այս թեմայով երբեք ուղիղ չեմ խոսել, իսկ հիմա հատուկ Ձեզ համար կասեմ․ իմ կարծիքով՝ տեղի է ունեցել դավաճանություն։ Հայաստանն իրեն հայտարարել է Ղարաբաղի անվտանգության գլխավոր երաշխավորը, բայց բացի կենդանի ուժից, փաստացի չի մասնակցել Ղարաբաղի պաշտպանությանն այս պատերազմի ընթացքում՝ ոչ ավիացիայով, ո՛չ բավարար ռազմական տեխնիկայով։ Հասկանալի է, որ հակառակորդ կողմից մեծ քանակով անօդաչու սարքեր էին գալիս, իսկ մարդն արդեն երկու տարի զբաղվում է սեփական անօդաչուների արտադրությամբ, նկատի ունեմ Փաշինյանին․ նրա բարձր տեխնոլոգիական ողջ նախարարությունը, որը սարքեց, ինչի՞ համար էր, որտե՞ղ էին հայկական անօդաչուները, որտե՞ղ էր ռադիոէլեկտրոնային պայքարը դրանց դեմ։ Տեղի է ունեցել դավաճանություն։
Իսպանիա այցելած օտարերկրացի զբոսաշրջիկների թիվը, ընթացիկ տարվա արդյունքներով, հավանաբար, կես դարում կնվազի մինչեւ ամենացածր ցուցանիշ կորոնավիրուսի համավարկի պատճառով:
ԴՆԹ-ի անալիզի արդյունքներով պարզվել է այն մարդու անձը, որը Նեշվիլում (Թեննեսիի նահանգ) ֆուրգոնի պայթյուն էր կազմակերպել Սուրբ ծնունդի առավոտյան:
Տ․ Սարուխանյանը վստահ է՝ Փաշինյանի կառավարության գոյությունը վտանգավոր է, Հայաստանը բնաջնջման վտանգի եզրին է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «տվայտանքներով լեցուն արտաքին քաղաքական կուրսի պայմաններում Ադրբեջանը հասավ իր գլխավոր նպատակին», որի մասին երազել է տարիներ շարունակ։
Կորոնավիրուսով հիվանդացած մարդիկ պետք է շարունակեն պահպանել հակավիրուսային միջոցները, ներառյալ դիմակներ կրելը, ձեռքեր լվանալը եւ ֆիզիկական հեռավորությունը:
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսին կորոնավիրուսի դեմ Pfizer/ BioNTech-ի պատվաստանյութ են ներարկել: 74-ամյա նախագահը լուսանկարը զետեղել է Twitter-ում:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է դեկտեմբերի 29-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ կայանալիք հանդիպման և քննարկումների թեմաների մասին, գրում է ՏԱՍՍ-ը։
Իրավապահ մարմինների երկու աշխատակիցներ են զոհվել Գրոզնիում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով:
ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է 2021 ֆինանսական տարվա (սկսվել է հոկտեմբերի 1-ին) բյուջեի նախագիծը՝ մինչեւ 2,3 տրիլիոն դոլար ընդհանուր ծավալով, որը ներառում է տնտեսության խթանման՝ գրեթե 900 միլիարդ դոլարի փաթեթ՝ համավարակի կապակցությամբ:
Չիլիի ափերի մոտ 6,8 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցել Եվրոպայի միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Ամերիկացի գործարար Էնդրյու Յանգը որը ձգտում էր հասնելու Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածուի առաջադրման, մտադիր է 2021 թվականին մասնակցել Նյու Յորքի քաղաքագլխի ընտրություններին: Ինչպես հայտնել է NBC հեռուստաընկերությունը, նրա հայտն ստացվել է քաղաքի նախընտրական աշավի ֆինանսավորման հանձնաժողովի տվյալների պահոցում:
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը պատվաստել է կորոնավիրուսի դեմ:
Գերմանիայում դեկտեմբերի 27-ին սկսվել է Sars-CoV-2 կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը. առաջինը պատվաստում են տարեցներին և ծերանոցների աշխատողներին:
«Տնտեսական պրոյեկտներում էական է ռեսուրսի, ներդրումների խնդիրը։ Որտեղ ներդրումն արվում է, այնտեղ համագործակցությունն արագորեն զարգանում է։ Անկախ խնդիրներից՝ Իրանը փորձում է խնդիրներ չունենալ հարևանների հետ, տարածաշրջանում պահպանել Թուրքիայի և Ռուսաստանի հետ համագործակցությունը, ինչը կարևոր է նաև Արևմուտքի հետ խնդիրների ֆոնին։ Այն, ինչ կա, Իրան-ՀՀ հարաբերություններում խնդիրների մի շարքի հետևանքով է երկու կողմից։ Այս ամենի արդյունքում գուցե համարժեք կերպով չեն զարգանում, քանի որ յուրաքանչյուրն ունի իր հրատապ խնդիրները»,- ասաց վերլուծաբանը՝ հույս հայտնելով, որ ճգնաժամային հարցերի հաղթահարումից հետո կլինի քաղաքական և տնտեսական ռեսուրս վերանայումների համար։
Ճապոնիան հաստատել է կորոնավիրուսի նոր, ավելի արագ տարածվող տեսակի հինգ դեպք՝ Միացյալ Թագավորությունից ժամանած անձանց մոտ:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում դեկտեմբերի 26-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության շուրջ 106 հազար նոր դեպք, մահացել է 1223 քաղաքացի:
Լիաբանանի առողջապահության նախարար Համադ Հասան հայտարարել է Լիբանանում COVID-19-ի նոր տեսակի առաջին դեպքի գրանցման մասին:
Լոնդոնը եւ Բրյուսելը գիշերը կշարունակեն աշխատել Brexit-ի գծով առեւտրական համաձայնագրի վրա:
Կորոնավիրուսի՝ Մեծ Բրիտանիայում հայտնաբերված մուտացիան աննշան է եւ չի ազդում ախտորոշման միջոցների, պատրաստուկների եւ պատվաստանյութերի արդյունավետության վրա:
Պակիստանի հեռահաղորդակցուղիների վարչությունը դեկտեմբերի 25-ին նախազգուշացում է արել Google ընկերությանը եւ Wikipedia առցանց հանրագիտարանին աստվածանարգության տարածման համար:
Ճապոնիան Մեծ Բրիտանիայից մուտքը դեկտեմբերի 24-ից փակել է և բացառություն կկազմեն Ճապոնիայի քաղաքացիներն ու Ճապոնիայում մշտական բնակություն ունեցող օտարերկրացիները, բայց նաեւ նրանց համար մուտքի կանոնները ավելի խիստ կդառնան: Այդ մասին հայտնել է կառավարության գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն:
Մեքսիկան 2020-ին աշխարհում ամենամահացու երկիրն էր ԶԼՄ-ների համար, այս տարի լրագրողների սպանության դեպքերի մեկ երրորդը տեղի է ունեցել Մեքսիկայում:
Նոր սահմանափակումներ են նախատեսվում մտցնել Շոտլանդիայում և Հյուսիսային Իռլանդիայում, իսկ Ուելսում Սուրբ Ծննդյան օրվա համար մեղմացված սահմանափակումները կվերականգնվեն շաբաթ օրը:
Ֆրանսիայում հաստատվել է Մեծ Բրիտանիայում վերջերս հայտնաբերված կորոնավիրուսի ավելի վարակիչ տարբերակի առաջին դեպքը:
Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութը հաստատվել է 60 տարեկանից բարձր անձանց պատվաստելու համար:
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի ողջ իշխանությունում Ադրբեջանի կամ Թուրքիայի կողմից նշանակված մարդիկ են: Ես լիակատար զգացողություն ունեմ, որ նրանք հայեր չեն, ես նույնիսկ չգիտեմ՝ ովքե՞ր են, ի՞նչ ազգության: Ավելի շուտ թուրքեր են, որովհետև հանձնում են ամեն ինչ, հերթով: Չի ընթանում որևէ բանակցային պրոցես: Ես չեմ լսել, որ արտաքին գործերի նախարարն ինչ-որ հայտարարությամբ հանդես գա: Իմ հույսը միայն Բանակի գլխավոր շտաբի ու նրա պետ Օնիկ Գասպարյանի վրա է: Փաշինյանի վրա հույս դնելն անօգուտ գործ է: Նա տարածության մեջ կորսված մարդ է, ով կորցրել է իր բարոյակամային հատկանիշները և փորձում է իր վախկոտության պատճառով ստեղծված իրավիճակը բարդել հայերի, երևանցիների, բողոքող մարդկանց վրա:
«Ընդհանուր առմամբ Հայաստանն այլ ճանապարհ չունի, քան սերտ համագործակցել Ռուսաստանի հետ՝ լուծելով իր բոլոր հարցերը։ Այնուամենայնիվ, Ռուսաստանը կարողացավ հասնել նրան, որ այդ կենտրոնը չլինի հենց Արցախում, ինչի հույսը Թուրքիան ուներ, և ինչի պատճառով բանակցությունները երկարաձգվեցին։ Ռուսական կողմը կարողացավ հասնել նաև նրան, որ այդ կենտրոնն ունենա շատ փոքր լիազորություններ, սակայն, ինչպես երևում է՝ շատ բան այս հարցում պարզ կդառնա Սոչիի բանակցություններից հետո, որոնք այս տարվա վերջինը կլինեն, և դրանք էականորեն կանդրադառնան Ղարաբաղյան թեմատիկային ու կենտրոնի տեխնիկական հարցերին»,- ասաց նա։