Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները պետք է առաջիկայում հանդիպեն. ԶԼՄ

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին հանձնարարվել է առաջիկայում հանդիպել։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA-ն։

«Մյունխենում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երկկողմ հանդիպմանը 2 երկրների արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է առաջիկայում կրկին հանդիպել և շարունակել բանակցությունները խաղաղության համաձայնագրի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ ԱԳ նախարարներին հանձնարարվել է նաև շարունակել սահմանի դելիմիտացիայի վերաբերյալ բանակցությունները։

ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը Փաշինյան-Շոլց-Ալիև հանդիպումից հետո հայտնել էր, որ Երևանը և Բաքուն պայմանավորվել են շարունակել խաղաղության պայմանագրին առնչվող աշխատանքները։

Մինչ այդ Մյունխենում Փաշինյանը Հայաստան–Ադրբեջան հարաբերությունները քննարկել էր ԱՄն պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829