
Մենք հանձնառու ենք ավելի սերտացնել մեր ռազմավարական երկխոսությունը. Միրզոյանը` Բլինքենի հետ հանդիպման մասին

ՀՀ և ԱՄՆ ներգրավվածությունն ամուր է, երկրները հանձնառու են ավելի սերտացնել ռազմավարական երկխոսությունը։
Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Ուրախ էի հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ՀՀ վարչապետի հետ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում քննարկման ընթացքում:
ՀՀ և ԱՄՆ ներգրավվածությունն ամուր է, և մենք հանձնառու ենք ավելի սերտացնել մեր ռազմավարական երկխոսությունը», – գրել է նա։