«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը կամրապնդի Թուրքիա-Չինաստան հարաբերությունները

Թուրքիայի «Արտաքին տնտեսական կապերի վարչության (DEİK) Թուրքիա-Չինաստան աշխատանքային խորհրդի» կողմից Ստամբուլում կազմակերպվել է «Win-win (երկուստեք շահելով) ընկալմամբ դեպի դուրս բացվող Չինաստան» խորագրով պանելային քննարկում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների առևտրային և տնտեսական հարաբերություններում առկա համագործակցության խորացմանը:

Ստամբուլում Չինաստանի գլխավոր հյուպատոս Վեյ Խիաօդոնգը, «Ստամբուլի առևտրի պալատի» փոխնախագահ Ահմեդ Օզերը և «DEİK-ի Թուրքիա-Չինաստան աշխատանքային խորհրդի» նախագահ Քորհան Քուրդուօղլուն ընդգծել են, որ երկու երկրների միջև հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շնորհիվ:

Խիաօդոնգը հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Չինաստանի նախագահ Սի Ծինպինի միջև Անկարայում կայացած հանդիպմանը Չինաստան-Թուրքիա հարաբերությունների ամրապնդման մասով պայմանավորվածություններ են ձեռքբերվել:

Քուրդօղլուն էլ, հիշեցնելով չինական մեքենաշինական «BYD» ընկերության կողմից Թուրքիայում ներդրված 1 մլրդ դոլարի մասին, շեշտել է, որ այն էլ ավելի է բարձրացրել երկու երկրների միջև առկա վստահությունը:

Նա նաև հայտարարել է, որ Թուրքիան ունի երիտասարդ և դինամիկ բնակչություն, ինչպես նաև մրցակցային աշխատուժ և տնտեսական պոտենցիալ, որն էլ հենց օտարերկրացի ներդրողների համար Թուրքիան գրավիչ է դարձնում:

Տեսանյութեր

Լրահոս