Այստեղ ենք մեր երազանքի իրականացումը տեսնելու մի երկրում, որն առանձնանում է երիտասարդների զորացմամբ. Մարտին Չունգոնգ
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։
«Հայաստանը ցանկացել է երիտասարդ խորհրդարանականների համաժողովներից մեկը հյուրընկալել այստեղ: Այսօր մենք այստեղ ենք մեր երազանքի իրականացումը տեսնելու մի երկրում, որն առանձնանում է երիտասարդների զորացմամբ, ինչպես նաեւ կառավարական ինստիտուտերում նրանց մասնակցությամբ: Ես ինձ չեմ կարող համարել երիտասարդ խորհրդարանական, բայց իմ սրտում երիտասարդ եմ: Ես իրապես հավատում եմ խորհրդարանում երիտասարդների ներկայացվածությանը, եւ սա է առաջ մղում իմ մանդատը Միջխորհրդարանական միությունում»:
Մարտին Չունգոնգը տեղեկացրել է, որ համաժողովի թեմատիկան կրթությունն ու զբաղվածությունն է: