
Գալուզինն ու Քըլըչը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ուղիները

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը քննարկել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հասնելու ուղիները։
Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Կայացել է մտքերի հանգամանալից փոխանակում Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հասնելու ուղիների շուրջ։
Երկուստեք շահագրգռվածություն է արտահայտվել երկու երկրների մոտեցումների սերտ համակարգումը շարունակելու համար, այդ թվում՝ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի շրջանակներում»,- նշել են նախարարությունից։