Ֆրենկ Փալոնը ողջունել է ԱՄՆ-ի որոշումը

ԱՄՆ կոնգրեսական Փրենկ Փալոնը գոհունակություն է հայտնել, որ Միացյալ Նահանգների վարչակազմը շարունակում է ջանքեր գործադրել Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու համար։ Այս մասին նշված է կոնգրեսականի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«Ուրախ եմ տեսնել, որ Բայդեն-Հարիս վարչակազմը շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերը՝ կրկնապատկելով օգնության փաթեթը Միջազգային զարգացման գործակալության միջոցով», – իր գրառման մեջ նշել է կոնգրեսականը՝ կարծիք հայտնելով, որ այս լրացուցիչ ֆինանսավորումը կօգնի ամրապնդել Հայաստանի ժողովրդավարությունը և ամրապնդել նրա տնտեսական և անվտանգային անկախությունը:

Տեսանյութեր

Լրահոս