3,9 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ են գրանցել Պեկինի վարչական սահմանից 150 կիլոմետր դեպի հյուսիս – արեւմուտք: Հունիսի 22-ին այդ մասին հայտնել է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը։
Հնդկաստանի Մահարաշտրայի նահանգում հայտնաբերել են կորոնավիրուսի նոր շտամ, որն ստացել է «դելտա պլյուս» անվանումը: Այդ մասին հաղորդել է The Hindustan Times-ը։
Հունիսի 21-ին էտալոնային մակնիշի նավթի գները սակարաններում բարձրանում են՝ աճը շարունակելով հինգերորդ նստաշրջանն անընդմեջ եւ համարյա հասնելով բազմամյա բարձրակետերին:
Եվրամիությունն ընդլայնել է Բելառուսի դեմ պատժամիջոցները ՝ սև ցուցակում ավելացնելով 78 ֆիզիկական և 8 իրավաբանական անձանց: Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ:
Տնտեսության մեջ անկումը, որը կապված է կորոնավիրուսի համավարակի հետ, հանգեցրել է 2020 թվականին աշխարհում ուղղակի օտարերկրյա ներդրումների մեկ երրորդով կճատման՝1,5 տրիլիոն դոլարից մինչեւ 1 տրիլիոն դոլար՝ 2019 թվականի համեմատությամբ: 2021 թականին ակնկալվում է դրանց աճ 10 – 15 տոկոսով, ասված է ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման կոնֆերանսի (ՅՈՒՆԿՏԱԴ)՝ հունիսի 21-ին հրապարակված զեկույցում։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ:
20 հազարից ավելի զինծառայողներ եւ 1300 միավոր տեխնիկա է ներգրավվել Ղրիմում հեղեղումների հետեւանքների վերացման գործին:
Հայաստանում նոր են տեղի ունեցել խորհրդարանական ընտրություններ, դեռ վաղ է խոսել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վրա դրանց արդյունքների ազդեցության մասին: Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այս մասին երկուշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:
20 րոպե ընդմիջմամբ 6,4 եւ 5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսում, Կերմադեկ աղեղնաձեւ կղզեխմբի (Նոր Զելանդիա) մերձակայքում: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայե-Սայանսկիի մասնաճյուղում։
Ավստրալիայի Ազգային կուսակցության խորհրդարանական խմբակցությունը հունիսի 21-ին իր առաջնորդ է ընտրել Բառնաբի Ջոնսին:
Առնվազն երեք մարդ է ծանր վիրավորվել հունիսի լույս 21-ի գիշերը Բեռլինում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով:
Եվրամիությունում ամենամաքուր քաղաքային օդը գրանցվել է Շվեդիայի հյուսիսի Ումեո քաղաքում: Հունիսի 17-ին այդ մասին հայտնել է Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալությունը (EЕA)։
Կուբայի ղեկավարությունը խորհուրդ է տալիս զբոսաշրջիկներին իրենց հետ չվերցնել կանխիկ ԱՄՆ դոլարներ, քանի որ դրանք չեն ընդունվելու ոչ վճարումների ժամանակ, ոչ էլ փոխանակվելու են:
Ռուս-չինական գիտական կայանը կծավալվի եւ ամբողջ ուժով կսկսի աշխատել մինչեւ 2035 թվականը: Այդ մասին հաղորդել են Չինաստանի տիեզերական գործակալությունում։
Իտալիայում այն մարդկանց քանակն, ովքեր ապրում են բացարձակ աղքատության պայմաններում (մեկ մարդու հաշվով 569,56 եվրոյից մինչեւ 839,78 եվրո ամսական եկամտից ցած՝ կախված երկրի մարզից) 2020 թականին եղել է ամենաբարձրը 2005 թվականից ի վեր, երբ սկսել են վարել այդ վիճակագրությունը:
Օրեր առաջ, երբ Նյու Յորքում չէր դադարում անձրևը, իսկ Երևանում արևային եղանակ էր, հացթուխ Բենն ինձ համար բացահայտեց հացերի կախարդական աշխարհը, մենք խոսեցինք իմ սիրած հայկական լավաշի և մոտ ապագայում Հայաստան այցելելու նրա ծրագրերի մասին:
Հունիսի 16-ին Ժնևում կայացավ Բայդեն-Պուտին առաջին հանդիպումը Ժնևում: Ռուս-ամերիկյան բանակցություններից հետո ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներն առանձին ասուլիսների միջոցով պարզաբանեցին ձեռք բերված պայմանավորվածությունները:
Այս հարաբերությունները բարդ են և հավելյալ բարդացած են նրանով, որ թուրքական քաղաքականությունը մի կողմից՝ ցարական քաղաքականություն է։ Այսինքն՝ դա պուտինյան անձնական քաղաքականությունն է, նա է ազդում իրավիճակի վրա, նա ունի լավ անձնական հարաբերություններ Էրդողանի հետ և նա շատ կարևորում է այդ հարաբերությունները, իսկ ռազմական և դիվանագիտական ապարատներում կարծում են, որ Թուրքիայի հետ անիմաստ է այդքան ակտիվ հարաբերվել, քանի որ ՌԴ-ն ու Թուրքիան ամեն դեպքում թշնամիներ են:
2020 թվականի ընթացքում ախարհում պատերազմներից եւ բռնությունից փախածների թիվը 4 տոկոսով աճել է՝ հասնելով գրեթե 82,4 միլիոնի: Այդ մասն ասված է ՄԱԿ-ի Փախստականների գործերով գերագույն կոմիսարի վարչության (ՓԳԿՎ) զեկույցում, որը հունիսի 18-ին հրապարակվել է Ժնեւում։
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը (ՌՕՈւ) քննարկում են վեցերորդ սերնդի բազմանպատակային սթելս-կործանիչի թողարկման հնարավորությունը՝ գործողության մերձահար եւ հեռահար շառավիղ ունեցող վերափոխակներով, որոնք նաեւ կարող են գրոհել ցամաքային թիրախների վրա: Այդ մասին հայտնել են ամերիկացի զորապետերը՝ հանդես գալով Կոնգրեսի բյուջետային լսումների ժամանակ։
ՌԴ Կեմերովոյի մարզում ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով 7 մարդ է զոհվել, 13-ը՝ վիրավորվել:
Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմը հունիսի 17-ին հայտարարել է նահանգի տարածքում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին այն բանից հետո, երբ օդի ջերմաստիճանը որոշ շրջաններում բարձրացել է ըստ Ցելսիուսի գրեթե մինչեւ 48 աստիճան:
Եվրամիության խորհուրդն ԱՄՆ-ն ավելացրել է այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիների համար Միության պետությունները պետք է բացեն համավարակի պատճառով փակված սահմանները: Այդ մասին ասված ԵՄ-ի խորհրդի հայտարարության մեջ, որը հունիսի 18-ին տարածվել է Բրյուսելում։
Ռուսական Коммерсантъ պարբերականն անդրադարձել է հունիսի 20-ին Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնք, ըստ աղբյուրի, կվճռեն ԱՊՀ տարածքում վերջին տարիներին ամենահակասական քաղաքական առաջնորդի` «թավշյա հեղափոխության» ալիքի վրա իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի ճակատագիրը:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Կորեայի աշխատանքային կուսակցության կենտկոմի պլենումի ընթացքում հայտարարել է, որ իր երկիրը պետք է պատրաստ լինի ինչպես ԱՄՆ-ի հետ երկխոսության, այնպես էլ առճակատման:
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Իսրայելի նոր արտաքին գործերի նախարար Յայիր Լապիդի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Միացյալ Նահանգների կողմից անդավաճան պաշտպանությունը Թել Ավիվին՝ անվտանգության ապահովման առումով:
Լուգանսկի կենտրոնով անցնող գազատարում պայթյուն է որոտացել, որին հաջորդել է բռնկումը:
Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել է, որ հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան այնտեղից հրկիզիչ խառնուրդով օդապարիկների արձակման։
Հոնդուրասում առնվազն հինգ մարդ է զոհվել, 39-ը՝ վիրավորվել երկրի արեւելքի Լա Տոլվա բանտում ծայր առած փոխհրաձգության հետեւանքով:
Հարավային Կովկասում հետպատերազմյան իրավիճակն աշխարհակարգային նոր ուրվագծեր է ստանում: Հունիսի 15-ին հայկական Շուշիում ստորագրված Էրդողան-Ալիև հռչակագիրը պաշտոնապես արձանագրեց Թուրքիայի կողմից Ադրբեջանը լիովին կլանելու փաստը: