
Պատրաստ ենք խաղաղության պայմանագիր կնքել․ Պուտինը նախապայման ունի

Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի օրինական իշխանության ցանկացած ներկայացուցչի հետ, նույնիսկ եթե դա լինի Վլադիմիր Զելենսկին։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ուղիղ գիծ» հաղորդման ժամանակ։
Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ Ուկրաինան, եթե իսկապես ցանկանում է գնալ խաղաղ կարգավորման ճանապարհով, պետք է կազմակերպի օրինական ընտրությունների գործընթաց։
«Եթե ինչ-որ մեկը գնա ընտրության և լեգիտիմություն ձեռք բերի, մենք ցանկացածի հետ կերկխոսենք, այդ թվում՝ Զելենսկու»,- ասել է նա։
ՌԴ նախագահն ընդգծել է, որ իրավական տեսանկյունից Ռուսաստանը կարող է խաղաղության պայմանագիր կնքել միայն այն պետական պաշտոնյաների հետ, ովքեր օրինական ընտրված են։