Ռուսաստանին տնտեսապես «խեղդամահ անելու» ծրագրերը ձախողվել են: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Շվեդիայի կառավարությունը Եվրամիությունից փոխհատուցում է պահանջել Ուկրաինային ռազմական մատակարարումների համար: Այդ մասին ապրիլի 27-ին հաղորդել է Շվեդիայի ռադիոն:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ Ուկրաինայում հատուկ գործողության բոլոր խնդիրները անկասկած կկատարվեն: Վլադիմիր Պուտինը այս մասին հայտարարել է օրենսդիրների խորհրդում ելույթի ժամանակ:
Անհայտ ծագման հեպատիտ է հայտնաբերվել Եվրամիության 12 երկրներում: Այդ մասին առողջապահության հարցերով եվրակոմիսար Ստելլա Կիրիակիդեսը հայտարարել է մամուլի ասուլիսում:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ G-20-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ստացել։
Ռուսական «Գազպրոմը» ամբողջությամբ դադարեցրել է բուլղարական Bulgargaz և լեհական PGNiG ընկերություններին գազի մատակարարումը՝ ռուբլով ժամանակին չվճարելու պատճառով, ասվում է հոլդինգի հաղորդագրության մեջ։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեղադրել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցով իրադրությունը սրող քայլերի մեջ:
ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցն այժմ չի քննարկվում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Fox News հեռուստաալիքին տված արցազրույցում, որը եթերում ցուցադրվել է ապրիլի 26-ին:ֆ
AUKUS դաշինքի հետ երկխոսություն վարելու Կանադայի, Ճապոնիայի եւ Նոր Զելանդիայի պլաններն ուղղված են այն բանին, որպեսզի ՆԱՏՕ-ի ռազմական ներուժ բերվի Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան (ԱԽՏ): Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Իգոր Մորգուլովը:
Գնալով խորանում են Ռուսաստանի և Թուրքիայի հակասությունները էներգետիկ քաղաքականության տիրույթում:
Ավստրալիան կկատարի ԱՄՆ-ի խնդրանքը, որը վերաբերում է Ուկրաինային որպես օգնություն մարտական սպառազինություն՝ 155 միլիմետր տրամաչափով վեց դաշտային քարշակվող հաուբից մատակարարելուն:
Մեքսիկայի Սենատի լիագումար նիստի ընթացքում ապրիլի 26-ին կայացել է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն:
Իսրայելի պաշտպանության բանակն ապրիլի 27-ին հակաահաբեկչական գործողություն է իրականացնում Պաղեստինի Ջենին քաղաքում՝ Հորդանան գետի արեւմտյաեն ափին:
Ավելի քան 5,26 միլիոն փախստականներ են Ուկրաինայից ժամանել հարեւան երկրներ ՌԴ-ի հատուկ ռազմական գործողության սկսվելուց ի վեր: Մեկ օրում այդ թիվն ավելացել է ավելի քան 32 հազարով, ապրիլի 26-ին հայտնել է ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը։
Ուկրաինական ճգնաժամի պատճառով մատակարարումների շղթայի խախտումը կհանգեցնի պարարտանյութերի դեֆիցիտի եւ ֆերմերներին կզրկի բավարար չափով բերք ստանալու հնարավորությունից: Այդ մասին ասվում է Compact գերմանական հրատարակության հոդվածում:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունն ապրիլի 25-ին Կորեական ժողովրդական բանակի ստեղծման 90-ամյակին նվիրված զորահանդեսում հայտարարել է, որ հանրապետությունը կձեռնարկի իր միջուկային զինանոցի հետագա ընդլայնման եւ զարգացման միջոցներ: Ապրիլի 26-ին այդ մասին հաղորդել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ):
Հակառուսական պատժամիջոցների սահմանումից հետո ավիատոմսերի արժեքի աճը դժգոհություն է առաջացնում Ֆրանսիայի քաղաքացիների շրջանում: Այդ մասին հաղորդել է France 3-ը:
Աշխարհի ամենշատ վաճառվող թերթերից մեկի՝ New York Times-ի ապրիլի 25-ի համարում զետեղված գովազդում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին կոչ է արվել «արդարություն բերել Հայոց ցեղասպանության հարցում»: Շեշտվել է, որ 1915-1923 թվականներին ցեղասպանվել է 1․5 հայ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Խոսնակը նշել է, որ հանդիպումը մոտ է ավարտվելուն: Ֆարհան Հակի խոսքով՝ Գուտերեշ-Պուտին հանդիպման մի մասը տեղի է ունեցել դեմ առ դեմ ձևաչափով:
Ռազմական հակամարտության էսկալացման սկզբից ի վեր շուրջ 990 հազար փախստականներ են ԴԺՀ-ից, ԼԺՀ-ից եւ Ուկրաինայից ժամանել Ռուսաստան, նրանցից 12,7 հազարը՝ անցած օրվա ընթացքում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին պատմել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը:
Ֆինլանդիան և Շվեդիան մայիսի 16-20-ը ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմում կներկայացնեն:
Ապրիլի 26-ին Միացյալ Թագավորություն կատարած այցի ընթացքում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սըր Սթիվեն Լովգրովի հետ:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների նախկին թեկնածու, ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը հաստատել է, որ իր թեկնածությունը կառաջադրի երկրի՝ հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Այդ մասին գրում է Figaro թերթը։
Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը հայտարարել է, որ Բեռլինը մտադիր է ուժեղացնել Լեհաստանի հետ համագործակցությունը նավթային ոլորտում՝ նպատակ ունենալով «կայուն էներգամատակարարում» ապահովել՝ անկախ ռուսական գազի ներմուծումից, ինչի կապակցությամբ նշել է նավթի ներմուծման այլընտրանքային երթուղիների ստեղծման անհրաժեշտությունը։
Հայաստանը, լինելով ԵԱՏՄ միակ անդամ-պետությունը, որն ունի ցամաքային սահման Իրանի հետ, կարող է և պետք է հանդիսանա կարևոր լոգիստիկ հանգույց, ինչը նախևառաջ ենթադրում է Հյուսիս-Հարավ տրանսպորտային ու էներգետիկ միջանցքի գործարկումը:
Նախօրեին Ստրասբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում բանավեճ ծագեց ինչպես հայ, ադրբեջանցի ու թուրք պատվիրակների, այնպես էլ՝ հայ պատվիրակների ու ԵԽԽՎ նախագահ Թինի Քոքսի միջև:
«Նույն փուլում մարտի 6-ին ԼՂ գազամատակարարումը դադարեցվեց՝ թողնելով 150 հազար մարդու առանց ջեռուցման՝ գետնի վրա 1,5 մետր ձյան և աննախադեպ ցրտի պայմաններում: Միջազգային ճնշման ներքո Ադրբեջանը վերականգնեց գազամատակարարումը մարտի 19-ին և երկու օրից կրկին այն դադարեցրեց: Սա էթնիկ զտման դասական օրինակ է:
Մոսկվայում առաջիկայում կբացվեն Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների դեսպանություններ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է դիվանագիտական մի աղբյուր:
Կիեւն ԱՄՆ-ի վարչակազմին խնդրում է արտակարգ տնտեսական օգնության մասին ամսական առնվազն 2 միլիարդ դոլարի չափով՝ հայտարարելով, թե առանց այդ միջոցների հումանիտար ճգնաժամն Ուկրաինայում կարող է սաստկանալ: Ապրիլի 25-ին այդ մասին գրում է The Washington Post (WP) թերթը՝ վկայակոչելով Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոյին։
Անվտանգության բնագավառում երկկողմ համաձայնության շրջանակներում Սողոմոնի Կղզիներում ռազմակայան կառուցելու Չինաստանի ցանկության մասին հայտարարություններն ապատեղեկատվություններ են: