Հայաստանը և Ճապոնիան կստորագրեն կրկնակի հարկումը բացառող կոնվենցիա

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիա ստորագրելու հարցին։

Նախագիծը ներառված էր ՀՀ կառավարության դեկտեմբերի 19-ի նիստի  չզեկուցվող հարցերի փաթեթում։Այս համաձայնագիրը հնարավորություն կտա կարգավորել հարկային հարաբերությունները երկու երկրների միջև՝ խթանելով տնտեսական կապերի զարգացումը։

Կոնվենցիայի նպատակներն են՝ եկամուտների կրկնակի հարկման բացառում՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով ձեռնարկատիրական գործունեության համար, ներդրումային բարենպաստ միջավայրի ձևավորում՝ խրախուսելով երկկողմ առևտրաշրջանառությունն ու ներդրումները, կայուն հարկային դաշտի ապահովում՝ միջազգային ներդրողների համար կանխատեսելիություն ստեղծելու նպատակով, միջազգային հարկային հարաբերությունների ամրապնդում՝ տեղեկատվության փոխանակման և համագործակցության միջոցով։

Կոնվենցիան կնպաստի նաև Հայաստանի և Ճապոնիայի միջև ապրանքների, ծառայությունների, կապիտալի և տեխնոլոգիաների շարժի ակտիվացմանը՝ խորացնելով տնտեսական կապերը։

Տեսանյութեր

Լրահոս