Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման մեկնարկին հույս է հայտնել, որ ամերիկացի պաշտոնակցի հետ բանակցություններն արդյունավետ կլինեն:
Եմենի հյուսիսում կառավարող շիա հուսի-խռովարարների «Անսար Ալլահ» խմբավորումը հայտարարել է Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ արաբական կոալիցիայի հետ կարգավորման շուրջ Քատարի տարածքում բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին:
Ժնևում մեկնարկել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջև բանակցությունները՝ նեղ կազմով:
Հյուսիսատլանտյան դաշնագրի կազմակերպությունը (ՆԱՏՕ) մտադիր է մշտապես ուսումնասիրել այն հարցը, թե անհրաժեշտ է արդյոք, որ ինքն ավելացնի իր ուժերը Սեւ եւ Բալթիկ ծովերի տարածաշրջաններում: Հունիսի 15-ին Վաշինգտոնի Ռազմական մեկնաբանների խմբի (Defense Writers Group) համար, որի մասնակիցն է ՏԱՍՍ-ը, ինտերնետ-ճեպազրույցում այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։
Շուրջ 35 զինվորականներ վերքեր են ստացել կոլումբիական Կուկուտայի բանակային զորամասում ականապատված ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով:
ԱՄՆ-ի Կոնգրեսի առաջադիմական խմբակցության տասնհինգ անդամներ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին կոչ են անում՝ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ աշխատել մի ամբողջ շարք հարցերի շուրջ՝ սպառազինությունների նկատմամբ վերահսկողությունից մինչեւ կլիմայի փոփոխություն:
5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ինդոնեզիայի Սերամ կղզու ափերի մոտ: Այդ մասին հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հունիսի 16-ին գրոհել են Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտների վրա ի պատասխան հրկիզող նյութերով եւ պայթանյութով ամրացված օդապարիկների արձակման հրեական պետության տարածք՝ հրկիզումների նպատակով: Այդ մասին հայտնել է բանակային մամուլի ծառայությունը։
Հարավային Կորեայի վարչապետ Կիմ Բու Գեմը հունիսի 15-ին առաջին միջկորեական գագաթնաժողովի 21-րդ տարեդարձի ֆոնին Փենյանին կոչ է արել վերադառնալ Սեուլի հետ երկխոսությանը: Այդ մասին հաղորդել է «Ռյոնհապ» գործակալությունը:
Շվեյցարիան իր օդային տարածության օգտագործման սահմանափակումներ է մտցրել հունիսի 16-ին Ժնեւում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հանդիպման պատճաով:
Կորեայի Հանրապետությունը ԿԺԴՀ-ի հետ սահմանի շրջանում կտեղակայի ինքնաուսուցվող ռոբոտներ՝ հանդերձված ամենաարդիական տվիչներով եւ արհեստական ինտելեկտով:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենը կարևորել է Ռուսաստանի Դաշնության դերակատարումը Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողությունների դադարեցման գործում:
Եվրամիությունը եւ ԱՄՆ-ը համաձայնության են եկել Boeing-ի եւ Airbus-ի-ի գործով բազմամյա առեւտրական վեճի դադարեցման շուրջը, որի հետեւանքով սահմանվել էին ավելի քան 10 միլիարդ դոլար գումարի փոխադարձ մաքսատուրքեր:
«Պուտինը նշել է, որ իր մոտ էլ է մեծ զարմանք առաջացրել, թե ինչու հայկական կողմը՝ հանձին վարչապետ Փաշինյանի, չէր համաձայնում փաստաթղթի ստորագրմանը հոկտեմբերի 10-ին, ԱԳ նախարարների մակարդակով պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո։ Բացի այդ, արյունահեղությունը դադարեցնելու համար եղել են այլ հնարավորություններ, որից ևս հայկական կողմը չի օգտվել»,- նշված է Մինասյանի հրապարակած գաղտնի փաստաթղթում։
«Որևէ մեկը մեծ ակնկալիքներ չունի այս հանդիպումից: Բարձրաստիճան հայտարարություններ են եղել նաև այդ մասին, որ մեծ ակնկալիքներ չունեն այս հանդիպումից հարաբերությունների լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Բայց գոնե մեկ-երկու ուղղությամբ արդյունքը կարող է լինել ոչ վատ արդյունք նման հանդիպման համար: Այնուամենայնիվ, անկախ արդյունքից՝ ավելի լավ է նման հանդիպում, քան դրա բացակայություն նման փուլում, երբ կողմերը միմյանց նկատմամբ լուրջ մեղադրանքներ են հնչեցնում»,- ասաց վերլուծաբանը:
Բայդեն-Պուտին հանդիպումը նախատեսվում է հունիսի 16-ին: Սա երկու ղեկավարների միջև առաջին հանդիպումն է լինելու:
«Փաշինյանը գրագետ ձևով է խաղում բոլոր նախկին իշխանությունների թույլ տված սխալների վրա, դժգոհությունը կարողանում է կենտրոնացնել և այն ատելությունը, որը որչափ կարողացել է պահպանել նախկին իշխանությունների նկատմամբ, նրա քաղտեխնոլոգիական հաղթանակն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով ՀՀ-ում ծավալվող նախընտրական պայքարին և տեղեկությանը, որ Փաշինյանը ընտրությունների հաջորդ օրվանից 4 օր զբաղեցնելու է Հանրապետության հրապարակը:
«Ռուսաստանին անհանգստացնում է, որ Հայաստանը սկսել է ինքնաոչնչացման օպերացիա: Դա է սարսափելի»,- 168.am-ի հետ զրույցում ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր-խմբագիր, քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը, անդրադառնալով ՀՀ ներքաղաքական զարգացումներին և հետընտրական հնարավոր իրադարձություններին:
Տու-142Մ3 ռուսաստանյան երեք հեռահար հականավային ինքնաթիռներ Կամչատկայից չվանցում են կատարել Խաղաղ օվկիանոսի կենտրոնական մաս, որտեղ անցկացվում են ՌԴ Խաղաղօվկիանոսյան նավատորմի (ԽՕՆ) խոշոր զորավարժություններ:
Հունիսի 14-ին կրակը ճարակել է Ռոքթոնի (Իլինոյսի նահանգ) Chemtool քիմիական գործարանը՝ հարկադրելով տարհանել մարդկանց: Այդ մասին հաղորդել է NBC News-ը։
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հարվածային խումբը՝ Ronald Reagan ատոմային ավիակրի գլխավորությամբ մտել է Հարավչինական ծովի ջրատարածք: Այդ մասին ասված է հունիսի 14-ին ԱՄՆ-ի 7-րդ նավատորմի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Սալիվանը հավելել է, որ Բայդենը նաեւ կքննակի դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգը՝ հաշվի առնելով նոր մարտահրավերները, որը պետք է ընդունվի 2022 թվականին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները որոշել են սահմանափակումների չեղարկումը հետաձգել չորս շաբաթով, որոնք մտցվել էին կորոնավիրուսի տարածման կապակցությամբ:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ստույգ գիտի, թե Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինից ինչ սպասել առաջիկա հանդիպմանը. նրա հետեւում այդ պահին պատրաստվելու 50 տարիներ են:
Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Սարա Հիլբերտը, ով ղեկավարել է նոր տիպի կորոնավիրուսի դեմ բրիտանական պատվաստանյութի ստեղծման աշխատանքները, ասպետական տիտղոս է ստացել Նորին Գերազանցություն Եղիսաբեթ Երկրորդի կողմից: Այս մասին հայտնել է բրիտանական կառավարությունը:
«Կարծում եմ՝ այստեղ կարևոր է նաև Միացյալ Նահանգների միջնորդությունը, քանի որ միայն Վրաստանը չունի այն լծակները կամ այն հնարավորությունները, որպեսզի կարողանար միայնակ այդ հարցում դերակատարություն ունենար։ Ըստ Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի, Վրաստանը 2-3 ամիս մասնակցում էր այս հարցի շուրջ քննարկումների, կարծում եմ՝ պետք է հստակ ֆիքսենք, որ կարևոր գործընթաց էր, որը տվեց իր արդյունքը»,- նշեց Ջոնի Մելիքյանը։
«Շուշին կետ է Անդրկովկասում, այս տարածաշրջանում, որտեղ Թուրքիան փորձում է այդ կետի միջոցով ինքնահաստատվել։ Էրդողանի Շուշի կատարելիք այցի գլխավոր նպատակը մարտահրավերն է՝ ուղղված գլխավորապես Հայաստանին, Իրանին ու Ռուսաստանին։ Սա սիմվոլիկա է, կարող էր լինել Շուշի կամ այլ քաղաք, սակայն նպատակը հստակ է»,- հավելեց Անդրանիկ Իսպիրյանը։
Ճապոնիայի ֆոնդային շուկան երկուշաբթի օրը վստահորեն աճում է երկրի իշխանությունների կողմից կարանտինային սահմանափակումների աստիճանաբար վերացման ֆոնին։
250 միգրանտներ տեղափոխող նավը ջրասույզ է եղել Եմենի ափերի մոտ: