ՆԱՏՕ-ն կշարունակի վարժեցնել աֆղան զինվորականներին եւ զարգացնել Աֆղանստանի տրանսպորտային ենթակառուցվածքը՝ ԱՄՆ-ի եւ «Թալիբան» շարժման միջեւ կնքված համաձայնագրին համապատասխան զորքերի դուրսբերման գործընթացի ավարտից հետո:
Կնեսետի՝ Իսրայելի միապալատ խորհրդարանի, պատգամավորները հունիսի 13-ին վստահություն են հայտնել նոր կոալիցիոն կառավարությանը, որտեղ ներկայացված չէ ներկայիս վարչապետ Բենիամին Նաթանյահուի կուսակցությունը:
ՆԱՏՕ-ի 30 երկրների պետությունների ղեկավարների գագաթնաժողովը կհայտարարի Չինաստանին համակարգայնորեն դիմակայություն սկսելու մասին, բայց սառը պատերազմ չի սանձազերծի Պեկինի դեմ:
Կոլումբիայի առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարարությունը հունիսի 13-ին հայտնել է կորոնավիրուսով հիվանդների 586 մահվան մասին, ինչը դարձել է օրական մահացության՝ երկրի համար ամենաբարձր ցուցանիշը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՆԱՏՕ-ի երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարներին կոչ է արել համախմբվածություն հանդես բերելու դաշինքի գագաթնաժողովում, որը հունիսի 14-ին բացվում է Բրյուսելում։
Պայթանյութով անօդաչուն հունիսի 14-ի առավոտյան հարված է հասցրել Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտ գտնվող ռազմակայանին, որն օգտագործում են Իրաքում տեղաբաշխված ամերիկյան ուժերը:
Ավստրալիայի Հյուսիսային տարածքի անապատային շրջանում անցկացված ավտոարշավի ժամանակ մեքենան մխրճվել է հանդիսականների մեջ, մեկ մարդ զոհվել է, իսկ երկուսը՝ տուժել:
«Ես չգիտեմ՝ որևէ մեկը գիտի՞, թե ինչ ականապատ տարածքների մասին է խոսքը։ Բայց այստեղ վրացիներն ու ամերիկացիները զուտ միջնորդություն են արել, միջնորդություն ցանկացած այլ պետություն կարող էր անել։ Եթե նույնիսկ առանց միջնորդների լիներ, կարծում եմ՝ հայկական կողմը կհամաձայներ 15 գերու դիմաց այդ քարտեզները հանձնել Ադրբեջանին։ Ըստ իս, այստեղ իրավիճակը չպետք է ուռճացնել կամ օգտագործել փիառ նպատակներով։ Ունենք այն, ինչ ունենք, բայց փաստը մնում է փաստ, որ ոչ թե գերիները վերադարձել են, այլ փոխանակվել են ականապատ քարտեզներով»,- նշեց Սուրեն Սարգսյանը։
Ճապոնիայում էլ ավելի շատ կառավարական պաշտոնյաներ եւ Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմակերպիչներ են կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստման համեմատ հակվում դրանց անցկացմանը՝ տեղի հանդիսատեսների մասնակցությամբ:
Օքլենդն ստացել է կյանքի որակի մակարդակով աշխարհի լավագույն քաղաքի տիտղոսը եւ գլխավորել բրիտանական The Economist հանդեսի Economist Intelligence Unit (EIU) վերլուծական ստորաբաժանման վարկանիշը:
Ամերիկյան Տեխաս նահանգի բնակչուհին կրակ է բացել մատնահարդարման սրահի տիրոջ վրա, քանի որ նրան դուր չի եկել մատնահարդարման ու պեդիկյուրի հայտարարված գինը: Այս մասին գրում է NBC News-ը:
Եվրամիությունը կրկին Թուրքիային չի ներառել այն երկրների ցանկում, որոնց համար առաջիկայում հանվելու են կորոնավիրուսով պայմանավորված ուղևորության սահմանափակումները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ հանդիպումից առաջ հայտարարել է, որ անհրաժեշտ է վերականգնել Բայդենի հետ անձնական շփումները, հաստատել ուղիղ երկխոսություն և ստեղծել երկու երկրների փոխգործակցության մեխանիզմներ, հաղորդում է ria.ru-ն։
Ութ խաղաղ բնակիչ է զոհվել, շուրջ 20 մարդ է վիրավորվել Հալեպի հյուսիսային գյուղական տեղանքում՝ Աֆրինի շրջանում: Այս մասին հաղորդում է SANA-ն:
Առնվազն 11 մարդ է զոհվել, 133-ը տուժել են կիրակի վաղ առավոտյան որոտացած ուժգին պայթյունի հետեւանքով Չինաստանի Շիյան քաղաքում:
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդեն թվիթերյան էջում ողջունել է 15 գերեվարված հայերի վերադարձը Հայաստան։
Ավարտվեց ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի այցը տարածաշրջան` Թբիլիսի-Բաքու-Երևան երթուղով։ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը, ըստ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, ս․թ․ հունիսի 9-ին և 10-ին հանդիպել է Նիկոլ Փաշինյանի, արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի և Արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, Երևանում մեկ անգամ ևս ընդգծել է՝ Միացյալ Նահանգները պատրաստ է ամրապնդել գործընկերությունը Հայաստանի հետ՝ հիմնվելով ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի կողմից 15 հայ գերեվարված անձանց վերադարձից հետո հայտարարություն է տարածել։
Այսօր հայրենիք վերադարձան Ադրբեջանում պահվող 15 ռազմագերիներ։ Հայտնի դարձավ, որ հայ տղաները Հայաստան են վերադարձել ադրբեջանա–վրացական սահմանով։
Կիպրոսի Հանրապետության իշխանությունները հանել են երկրում հասարակական տրանսպորտի, ինչպես նաև մասնավոր մեքենաների համար նախատեսված կորոնավիրուսային սահմանափակումները:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ԱԺ նախկին նախագահ, քաղաքագիտության դոկտոր Տիգրան Թորոսյանն է:
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են առնվազն 1 միլիարդ չափաբաժին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ հատկացնել աշխարհի մյուս պետություններին, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը։
Յոթի խմբի (G7) երկրների ղեկավարները մտադիր են Քարբիս Բեյի գագաթնաժողովում քննարկել կորոնավիրուսի համավարակի հարուցած ճգնաժամի տնտեսական հետեւանքներն ամենաքիչ բարեկեցիկ երկրների համար:
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հունիսի 12-ին երկու պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ:
Աֆղանստանի Քաբուլ շրջանում զինված հարձակման հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մեծ յոթնյակի՝ G7-ի երկրները բավարար ջանքեր չեն գործադրում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում, թեպետ և հայտարարել էին, որ աշխարհը կապահովեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 1 մլրդ դեղաչափով:
Չինաստանի սեյսմիկ կենտրոնի մասնագետները հունիսի 12-ին 5,0 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ են ֆիքսել Չինաստանի հարավ-արևմուտքի Յունյան շրջանում:
Առնվազն 12 մարդ վիրավորվել է ԱՄՆ Տեխաս նահանգի Օսթին քաղաքում հունիսի 12-ին տեղի ունեցած կրակահերթի հետևանքով:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո առանձին մամուլի ասուլիս կհրավիրի:
Փարիզի ոստիկանությունը հունիսի 11-ի գիշերը քաղաքի կենտրոնում ցրել է անօրինական երեկույթը, որին մասնակցում էր մի քանի հարյուր երիտասարդ: Այս մասին հայտնում է France Press գործակալությունը: