Կոնգրեսի 60 կոնգրեսական Բաքվում ՄԱԿ-ի COP29 կլիմայական գագաթնաժողովի նախաշեմին կոչ են անում ԱՄՆ ղեկավարությանը պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ռազմական հանցագործությունների, պատանդներ վերցնելու և Հայաստանի տարածքի ապօրինի օկուպացիայի համար։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։
Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հայցեր են ներկայացրել ադրբեջանական դատարան՝ պնդելով, որ նա կտտանքների է ենթարկվել Բաքվի բանտում և զրկվել է արագ դատաքննության իրավունքից։
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի կետերի շուրջ 80 տոկոսը համաձայնեցված է, և Հայաստանը պատրաստ է դրա հիման վրա ստորագրել պայմանագիրն ու շարունակել հետագա քննարկումները: Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հոկտեմբերի 2-3-ը պաշտոնական այցով եղել է Բաքվում, հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և բանակցություններ վարել հանրապետության Պետական անվտանգության ծառայության հետ։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասված է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրության մեջ։
«Հիմա իրավիճակը սկզբունքորեն փոխվել է՝ Հայաստանում հաստատվել է թրքահպատակ իշխանություն, որոնք հայկական տարածքները հանձնելով՝ եկել-հասել են Նռնաձորի դարպասներին։ Հիմա Ադրբեջանի նպատակն է՝ ճեղքել այդ 46-րդ կիլոմետրը և բացել իր համար «միջանցք» ասվածը, սա սկզբունքորեն, նախկինի նման, Ադրբեջանի համար անիրականանալի չէ, սկզբունքորեն շատ իրատեսական է դարձել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Դավիթ Ջամալյանը՝ խոսելով Նախիջևանից ՀՀ տարածք հնարավոր ներխուժման և «միջանցք» բացելու թուրք տանդեմի քայլերի մասին։
Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերություններում միակողմանիորեն խաղաղության ձգտող, պատերազմի ժամանակաշրջանում, այսպես կոչված, խաղաղության օրակարգն արտաքին քաղաքական միակ այցեքարտ դարձրած ՀՀ իշխանությունները սկսել են խոստովանել՝ Ադրբեջանը հակված չէ ստորագրել խաղաղության համաձայնագիր, և կան լուրջ կասկածներ, որ ռազմական հետագա մտադրություններ ունի։
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Մինչ քննարկումները շարունակվում են Թուրքիայի հետ ենթադրյալ կոռուպցիոն սխեմաների գործով Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի հետաքննության վերաբերյալ, Բրուքլինի թաղապետ Անտոնիո Ռեյնոսոն նույնպես մեղադրանքներ է հնչեցրել Թուրքիայի դեմ։ Ռեյնոսոն պնդել է, որ թուրք պաշտոնյաները փորձել են կաշառել իրեն պաշտոնը ստանձնելուց հետո։
Հայաստանը ողջունում է «Ֆրանկոֆոն տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ բանաձևի» նախագիծը, որն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին՝ հիմնված պետությունների տարածքային ամբողջականության հարգման վրա՝ համաձայն 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Ֆրանկոֆոնիայի 45-րդ նախարարական համաժողովին:
«Նրանց պահանջը, որ պետք է ՀՀ Սահմանադրությունը փոխվի, առհասարակ կապ չունի ո՛չ խաղաղության պայմանագրի, ո՛չ սահմանագծման աշխատանքների հետ։ Այս պահանջներով Ադրբեջանը նպատակ ունի գործընթացը հետաձգել և առաջ չգնալ»։
ԱՄՆ-ն Վրաստանի ներքին գործերին միջամտելու կոպիտ և լկտի փորձեր է ձեռնարկում՝ օգտագործելով առաջիկա խորհրդարանական ընտրությունները: Այս մասին Բաքվում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը:
Հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի ամենշաբաթյա ասուլիսը։ Թուրքիայի ՊՆ-ի մամուլի և հասարակայնության հետ կապերի խորհրդական կոնտր-ծովակալ Զեքի Աքթուրքը, անդրադառնալով մի շարք թեմաների, անդրադարձել է նաև Իսրայելին։
Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (СВР) տնօրեն Սերգեյ Նարիշկինը պաշտոնական այցով Բաքվում է։
Լիբանանի տարածքում ծառայող դիվանագիտական աշխատողների ընտանիքների անդամներին տեղափոխող ՌԴ ԱԻՆ ԻԼ-76 ինքնաթիռը Բեյրութից մեկնել է Մոսկվա։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը:
Լիբանանի տարածքում Իսրայելի սկսած ցամաքային գործողությունից մեկ օր անց՝ հոկտեմբերի 1-ին, Իրանն ամենախոշոր բալիստիկ հրթիռային հարձակումն իրականացրեց դեպի Իսրայել։ Վերջին ամիսների ընթացքում սա Իրանի թվով երկրորդ նմանատիպ օդային գործողությունն է Իսրայելի ուղղությամբ։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է, որ մեկնելու է Ադրբեջան, որտեղ նոյեմբերին կանցկացվի COP29 կլիմայական համաժողովը։ Այս մասին Լուկաշենկոն հայտարարել է Մինսկում Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպման ժամանակ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ֆրանսիական հեղինակավոր Le Point պարբերականը «Աշխարհն աչք է փակել Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումների վրա» խորագրով հարցազրույց է հրապարակել Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ: Ստորև որոշ կրճատումներով ներկայացվում են Le Point-ի նախաբանը և հարցազրույցը.
Ադրբեջանը բավականին վտանգավոր ծավալի սպառազինություն է սկսել գնել վերջին երեք տարվա ընթացքում։ Այս մասին Ազգային ժողովում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Վահե Հովհաննիսյանը ներկայացնում է Վարդան Օսկանյանի հետ իմ զրույցի շարունակությունը։ Այս հատվածում խոսել են ընդդիմության հնարավոր անելիքների, Հայաստանին սպառնացող վտանգների ու հնարավոր լուծումների մասին։
Մերձավոր Արևելքում օրեցօր աճող լարվածության պատճառով հանդիպման կքննարկվեն Թուրքիայի ազգային անվտանգության հետ կապված հարցեր։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը չի բացառում, որ «ռևանշիզմի» դեմ պայքարի շրջանակներում Ադրբեջանը կարող է պահանջել, օրինակ, վերանվանել Երևանի Վազգեն Սարգսյան փողոցը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է այսօր Անվտանգության խորհրդի հետ քննարկել Իսրայելի ուղղությամբ Իրանի հրթիռային հարվածներն ու Լիբանանում տիրող իրավիճակը: Այս մասին գրում է Milliyet թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Իրանը թշնամի կհամարի ցանկացած պետության, որն իր օդային տարածքը կտրամադրի Իսրայելին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Աննախադեպ հրաշք է տեղի ունեցել․ ՀՀ ԱԳՆ ղեկավարը կասկածներ ունի, որ Բաքուն խաղաղության է ձգտում
Նշվում է, որ անցյալ տարի որպես ներգաղթյալ Նիդերլանդներ են տեղափոխվել շուրջ 21․500 մարդ։ Այդ ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 20%-ով։
Իրար հետ դեռևս հակամարտության մեջ գտնվող երկու երկրների ղեկավարների գրեթե համաժամանակյա այս հայտարարությունները հերթական անգամ ցույց են տալիս, որ Հայաստանի իշխանության փառաբանած «Խաղաղության պայմանագիրն» իրականում պատերազմի մասին է ու նման պայմաններով ստորագրվելու դեպքում վաղ թե ուշ հանգեցնելու է պատերազմի։
Ամերիկյան «Gallup» ուղեղային կենտրոնը հրապարակել է ազգայնականության վերաբերյալ համապարփակ հետազոտական զեկույց։ Վերլուծական կենտրոնը հարցման մասանկիցներին տվել է «Կկռվե՞ք ձեր երկրի համար» հարցը, որին ի պատասխան՝ հայտնի են դարձել, թե որո՞նք են «Աշխարհի ամենահայրենասեր երկրները»։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։
«Հայաստանի իշխանությունների կողմից Արցախի վերաբերյալ հայտարարություններ չանելը նա համարում է Ադրբեջանի պահանջներից մեկը. «Պարտված իշխանության առաջ դրել են պայման՝ այսպիսի վարքագիծ կունենաք՝ իշխանությունը կպահեք, այս վարքագիծը չեք ունենա՝ չեք պահի»:
«Եթե Հայաստանն իսկապես ցանկանում է խաղաղության հասնել Ադրբեջանի հետ, ապա պետք է դատապարտի ադրբեջանցիների նկատմամբ իրականացված վայրագությունները և պատժի մեղավորներին։ Սա կարող է նաև դառնալ երկու երկրների միջև վստահության ամրապնդման արդյունավետ միջոցներից մեկը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում անցկացվող «Անհայտ կորածների խնդրի լուծում» միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում։