Erasmus+ ծրագիրը չի լքում Վրաստանը. Ազգային գրասենյակ

«Erasmus+ ծրագիրը չի լքում Վրաստանը»,- այս հայտարարությունը տարածել է Վրաստանում Erasmus+ ազգային գրասենյակը։

Ըստ հայտարարության՝ բոլոր ընթացիկ և նախատեսված միջոցառումները լիովին աջակցվում են և շարունակվում են անխափան։

Վրաստանում գործող Erasmus+ ազգային գրասենյակը պաշտոնապես և միանշանակ հերքում է վերջերս տարածվող կեղծ տեղեկությունը, թե Erasmus+-ը լքում է Վրաստանը: Վրաստանը մնում է Erasmus+ ծրագրի «ակտիվ և կարևոր գործընկեր»:

Գրասենյակը կոչ է արել կրթական հաստատություններին, ուսանողներին և շահագրգիռ կողմերին հուսալի տեղեկատվության համար հիմնվել միայն պաշտոնական աղբյուրների վրա։

Տեսանյութեր

Լրահոս