Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին հայտարարել է, որ մահմեդական երկրները պետք է դադարեցնեն Իսրայելին տրամադրվող ցանկացած օգնություն և կանխեն Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ նրա «հետագա դաժան գործողությունների իրականացումը», հաղորդում է Mehr գործակալությունը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Վ․Ա․ Ֆանարջյանի անվան «Ուռուցքաբանության ազգային կենտրոնի» նախկին տնօրեն և նորաստեղծ «Արմենիա 2026» շարժման հիմնադիր Նարեկ Մանուկյանն է։
Իրակլի Ռուխաձեն, որը կառավարությանը մոտ կանգնած գործարար է և «Իմեդի» հեռուստաընկերության սեփականատերը, ցանկանում է վաճառել «Լիբերթի բանկ»-ը, հաղորդել է BMG-ն՝ հղում անելով այն գործարարին, որը երկու ամիս առաջ նրանց ասել էր, որ բանակցություններ են ընթանում մի քանի ընկերությունների, այդ թվում՝ «Բազիսբանկ»-ի հետ։
«Աշխարհաքաղաքական իրավիճակը գտնվում է է՛լ ավելի մեծ էսկալացիայի շեմին»,- 168TV-ի «Դիպլոմատ» հաղորդաշարի եթերում ասաց ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը՝ անդրադառնալով ուկրաինական պատերազմում ստեղծված իրավիճակին՝ Կիևի ահաբեկչական հարձակումներին ՌԴ տարածքում, ստամբուլյան գլոբալ բանակցություններին ու էսկալացիայի ռիսկերին:
2025 թվականի առաջին եռամսյակում բիզնես ոլորտում աշխատողների միջին թիվը կազմել է 771 հազար մարդ, ինչը 2.9%-ով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ։ Այս տվյալները հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat)։
«Նրա նպատակն է՝ Հայաստանը դարձնել Երևանի գավառ ու նշանակվել գավառապետ։ Կրկնում եմ՝ Թուրքիայում դեռ չեն տեսել իրենց այսքան հավատարիմ ծառա»,- ասաց Նաիրի Սարգսյանը։
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) նախագահ Օզգյուր Օզելի նկատմամբ հետաքննություն է սկսվել՝ Ստամբուլի գլխավոր դատախազ Աքըն Գյուրլեքի հասցեին հնչեցրած խոսքերի պատճառով։
«Այն, ինչ լսում ենք «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի շրջանակներում, ուղղակիորեն ընկալում ենք որպես սպառնալիք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը», – այսօր խորհրդարանում հայտարարեց Հայաստանի արտգործնախարարը։
Հունիսի 4-ին խորհրդարանում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հրադադարի խախտումներին և էսկալացիայի հավանականությանն առնչվող հարցերին ի պատասխան՝ մի քանի ձևակերպումներ է հնչեցրել, որոնց հարկ ենք համարում անդրադառնալ:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցություն»-ից (CHP-ԺՀԿ) ընտրված համայնքապետերին առնչվող հետաքննության շրջանակում կալանավորված Ստամբուլի նահանգի Ավջըլար, Բյույուքչեքմեջե, Գազիօսմանփաշա, Ջեյհան և Սեյհան շրջանների համայնքապետերը հեռացվել են պաշտոնից։
Թուրքիան ընտրվել է ՄԱԿ տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) անդամ 2026-2028թթ․ ժամանակահատվածի համար։
Ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի և ոչ էլ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, որևէ մեկը չէր կարող ենթադրել, որ նույնիսկ ամենաանբարենպաստ պայմաններում, նման կործանարար ու համազգային խայտառակություն ենթադրող կապիտուլյացիոն «ելքեր» կարող են փաթաթվել Հայ Ժողովրդի վզին։ Իսկ փաթաթողը քո «լեգիտիմ» կառավարիչներն են։
Հայ-ադրբեջանական սահմանին հնչող կրակոցները քննելու պատրաստակամություն կա հայկական կողմից, ինչ–որ դրվագով կարծես թե նաև ադրբեջանական կողմից։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կայցելի Երևան. այս մասին այսօր խորհրդարանում հայտնել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Հայ գերիների հարցն այն եզակիներից է, որ ընդհանրապես կառուցողական խոսակցություն չի ստացվում ունենալ ադրբեջանական կողմի հետ։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում ունենք աննախադեպ ձեռքբերում. Արարատ Միրզոյան
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր և պայմանավորվել շարունակել երկխոսությունը։
Բարոյապես անթույլատրելի և քաղաքական առումով սնանկ պնդում է այն, ինչ այսօր ասում են ոմանք, թե Հայաստանի Հանրապետությունն այլևս որևէ պարտավորություն չունի Արցախի նկատմամբ՝ միայն այն պատճառով, որ ներկայիս ղեկավարները ցանկանում են մոռացության տալ անցյալը։ Չի կարելի հրաժարվել մի գործից, որը հենց պետությունն է առաջ տարել։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Թուրքիա հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին վարեբերող հարցեր եւ պայմանավորվել շարունակել երկխոսությունը։
Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դանիգանը թողնում է պաշտոնը: Նրա հայտարարությունը հրապարակված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում:
Առանց պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների՝ Հայաստանի և Թուրքիայի միջև ակտիվ և գործուն երկխոսություն է հաստատված։ Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Թուրքիայի պաշտպանության նախարարն այցելել է Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչություն: Այս մասին սոցցանցում հաղորդագրություն է տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:
Փաստաբանի իմ մասնագիտական պարտականությունների կատարման շրջանակում հարկ եմ համարում մեկնաբանել քրեական գործի իրավական որոշ կողմեր՝ ղեկավարվելով բացառապես օրինականության և արդար դատաքննության սկզբունքներով։
Ռուսաստանը 8 միլիարդ դոլար կներդնի Իրանում գազային նախագծերում։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, հաղորդում է nsn.fm-ը:
Դա մոտավորապես հնչում է այնպես, որ ձեր հարևանը ցանկանում էր սպանել ձեր երեխային, դուք պաշտպանում էիք նրան և ինչ-որ պահի որոշեցիք, որ հոգնել եք ձեր երեխային պաշտպանելուց, ինչի արդյունքում հարևանը սպանեց ձեր երեխային: Հետո դուք եկաք տուն եւ ձեր ընտանիքին տեղեկացրեցիք, որ դուք հրաժարվել եք պաշտպանել ձեր երեխային, քանզի դա նպատակահարմար չէր եւ ասացիք, որ սարսափելի բան չի պատահել ձեր երեխայի սպանության արդյունքում` պետք է դիտարկել երեխայի սպանության դրական կողմերը.
Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին անդրադարձավ Դիլիջանի մանկապարտեզներից մեկին։ Հիշեց, որ նախորդ նիստերից մեկում խոսել էր այս մասին, ասել էր, որ այդ մանկապարտեզի հարցը նախկին մի պաշտոնյայի ընտանիքի հետ է կապված։
Հունիսի 4-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Վերն Բյուքենանի հետ (Հանրապետական, Ֆլորիդա): Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը (TÜİK) հրապարակել է 2025 թվականի մայիսի գնաճի տվյալները։ Ըստ TÜİK-ի՝ սպառողական գներն աճել են նախորդ ամսվա համեմատ 1.53 տոկոսով, իսկ տարեկան կտրվածքով՝ 35.41 տոկոսով։
Թուրքիան ստացել է 757.1 միլիոն եվրոյի չափով նոր ֆինանսավորում՝ ոռոգման ենթակառուցվածքների արդիականացման համար։
Ադրբեջանում կառավարության ֆինանսավորմամբ նկարահանվել է մի ֆիլմ, որտեղ Հնդկաստանը թիրախավորվել է որպես հակաիսլամական երկիր, որն ավերում է Քաշմիրի իսլամական նյութական ժառանգությունը։