Ադրբեջանցի պատգամավորները կոչ են արել Արտաքին գործերի նախարարության ղեկավար Ջեյհուն Բայրամովին վերանայել Բաքվի և Վաշինգտոնի համագործակցությունը, գուրմ է РИА Новости-ն՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Խոռային ելույթներ և «զառանցանք». այսպես է որակում ՀՀԿ խորհրդի անդամ Լևոն Նազարյանը ՀՀԿ-ի և, մասնավորապես, Սերժ Սարգսյանի հասցեին վերջին օրերին հնչող գնահատականները, որ՝ նրանք են բերել Փաշինյանին, Սերժ Սարգսյանը պետք է հեռանա քաղաքական ասպարեզից, և այլն:
Փաստն այն է, որ Սահմանադրական դատարանն իրականացնում է սահմանադրական արդարադատություն, այսինքն՝ մենք ունենք դե յուրե սահմանադրական արդարադատություն իրականացնող Սահմանադրական դատարան, որի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։ Մեծ աղմուկ բարձրացրած որոշումն առնչվում է հայտնի կանոնակարգին, դրանով նախատեսված և սահմանված պարտավորություններին է վերաբերում։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը հայտարարել է, որ Հարավային Կովկասի երկրների համար անցանկալի է Ռուսաստանի և Իրանի ստեղծած անվտանգության ճարտարապետությունը:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցել են ԱԺ պատգամավորները` կառույցում Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ: Այս մասին նշված է ՀՀ ԱԺ տարածած հաղորդագրության մեջ:
Թուրքական «Areda Survey » հետազոտական ընկերությունը նոր հարցում է անցկացրել, որին մասնակցել է 1100 մարդ։ Հարցման մասնակիցներին տրվել է «Իսրայելը Թուրքիայի տարածքի նկատմամբ հավակնություններ ունի՞» հարցը, ինչին ի պատասխան՝ 89%-ը դրական պատասխան է տվել, իսկ 10.6%-ը՝ բացասական։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նախագահական նստավայրում քաղաքական խորհրդակցություններ է անցկացնում ընդդիմության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է 1tv.ge-ն՝ նշելով, որ Սալոմե Զուրաբիշվիլին արդեն հանդիպել է «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներից Անա Դոլիձեի հետ։
Սեպտեմբերի սկզբին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն առաջարկել էր սահմանափակումներ կիրառել Հայաստանի զինված ուժերի նկատմամբ:
Փաշինյանը համարում է, որ լուծել է Արցախի հարցը՝ ազատվելով այդ «բեռից», մնում է հանել ռուսական ռազմաբազան:
Թուրքիայի կրոնական գործերի վարչությունը (Diyanet İşleri Başkanlığı) 2023-ի հուլիսին հրատարակել էր 20.000 օրինակ «Իսլամը հանդիսներով» վերնագրով գիրք։ Տպագրության արժեքը կազմել է բավականին թանկ՝ 11 մլն թուրքական լիրա (124 մլն դրամ):
Հոկտեմբերի 8-ին Թուրքիայի խորհրդարանի փակ նիստը տեղի կունենա, որպեսզի գնահատի Իսրայելի գործողությունները տարածաշրջանում և դրանից բխող սպառնալիքները։
«Բացատրությունն այն է, որ եթե տվյալ երկիրը չի համապատասխանում իրենց պատկերացրած սկզբունքներին և անում է քայլեր, որոնք հեռու են արևմտյան տրամաբանությունից, պետք է հեռու մնան ԵՄ-ից»,- ասաց Լուկիանովը։
ՀՀ ԱԳՆ-ը X-ի իր էջում գրառում է կատարել ՆԱՏՕ-ի հետ համագործակցության 30-ամյակի կապակցությամբ․
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Այս մասին հայտնում է ՍԱՆԱ լրատվական գործակալությունը:
«Ասել են՝ դու որոշի՛ր, Ադրբեջան, դու էլ համաձայնի՛ր, որ տեղափոխվենք Հայաստանի տարածք: Ի՞նչ պատասխանեց Ադրբեջանը դրան՝ Սումգայիթով: Այն, ինչ Ադրբեջանը այս ՔՊ-ական իշխանության շնորհիվ արեց 2020-21-22թթ., փորձում էր անել 1988թ.: Բայց չկարողացավ անել, որովհետև Հայաստանում ՔՊ-ական իշխանություն չկար: Նույնիսկ կոմունիստները դա թույլ չտվեցին»,- ասաց նա:
Թուրքիայում՝ Անթալիայում, զբոսաշրջիկներ տեղափոխող երկու ավտոբուս իրար է բախվել։ Տուժել է 12 մարդ։ Այս մասին հայտնում է IHA-ն։
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարի հայտարարությունները Հայաստանի խաղաղարար դիրքորոշման մասին, «որը զինվում է հարձակողական զենքի բոլոր տեսակներով եւ Սահմանադրությունում եւ իրավական այլ ակտերում տարածքային հավակնություններ է ներկայացնում Ադրբեջանին, մանիպուլյացիա են»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն՝ մեկնաբանելով ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի վերջին հայտարարությունը։
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի Ադանա քաղաքում անցկացվող TEKNOFEST 2024 ավիացիայի, տիեզերագնացության և տեխնոլոգիաների փառատոնի շրջանակում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ:
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը «Վերջին հինգ պակաս» վերտառությամբ գրառում է կատարել` շեշտելով, որ վերջում չի հիշվելու, թե այս օրերին, հինգ կամ քսան տարի առաջ ով ինչ ասաց, որքան ճիշտ էր և արդյոք իրավունք ուներ մեղադրելու մյուսներին:
Ստամբուլի 10-րդ քաղաքացիական առաջին ատյանի դատարանը թերթում հայտարարություն է հրապարակել, ըստ որի՝ որոնվում են Ստամբուլի Մասլաք շրջանի 548 քմ հողատարածքի սեփականատերը։ Այդ տարածքը գտնվում է Park Plaza-ի և Windows Plaza-ի խաչմերուկում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Եթե Իսրայելը ևս մեկ խելագար գործողություն իրականացնի, Իրանի պատասխանն ավելի կոշտ կլինի։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ–ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Դամասկոս (Սիրիա)՝ տարածաշրջանում լարվածության ֆոնին։
Հոկտեմբերի 10-ին Գերմանիայի խորհրդարանը (Բունդեսթագ) կքննարկի Վրաստանի հարցը։ Բանավեճից հետո նախատեսվում է ընդունել «Վրաստանի եվրոպական ապագայի համար» անվանմամբ բանաձևը, որը նախաձեռնել են Գերմանիայի իշխող կոալիցիայի խմբակցությունները։ Հոկտեմբերի 8-ին Եվրախորհրդարանում նույնպես նախատեսվում է Վրաստանի վերաբերյալ բանաձևի քննարկում եւ ընդունում։ Հիշեցնենք, որ Գերմանիայի կառավարական խմբակցությունների ներկայացուցիչները Վրաստան էին այցելել սեպտեմբերի սկզբին, սակայն խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին և […]
Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին ասել է, որ Եվրամիության կառույցները որոշել են դադարեցնել բարձր մակարդակի բոլոր հանդիպումները վրացական իշխանությունների ներկայացուցիչների հետ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երևանը նախատեսում է Թեհրանի և Դելիի մասնակցությամբ գործարկել առևտրատրանսպորտային երթուղի, իսկ մոտ ժամանակներս Իրանում այդ հարցով կանցկացվի եռակողմ հանդիպում:
Վրաստանի 2025 թվականի բյուջեի նախագծով միջազգային դոնորների կողմից հատկացվող դրամաշնորհների թիվը կտրուկ կրճատվում է։ 2024 թվականի ծրագրով միջազգային կազմակերպություններից ստացված դրամաշնորհները կազմել են 129,8 մլն լարի, որը 2025 թվականի նախագծով նվազել է մինչև 41,3 մլն։
Իրանը ունակ է միաժամանակյա հարված հասցնել Իսրայելի ողջ էներգետիկ ոլորտին, եթե այդ երկրի իշխանություններն ապակառուցողական գործողություններ ձեռնարկեն: Այդ մասին հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը:
«Այստեղ Ադրբեջանը չէ գլխավոր դերակատարը, այլ Թուրքիան, որի ցանկություններն ու նպատակները շատ լավ պատկերացնում ենք: Ի տարբերություն մեզ՝ Փաշինյանը ոչ թե պատկերացնում է, այլ հստակ գիտի դրանք: Կա պայմանավորված, հստակեցված ծրագիր՝ իր ժամկետներով, իր սկզբով, ընթացքով և ավարտով: Փաշինյանն այդ պայմանավորվածություններն իրագործողներից մեկն է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը: