Սյունիքում հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային, X սոցցանցում գրել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելը։

Այսպես նա մեկնաբանել է Հայաստանի ՊՆ հրապարակումներից մեկը՝ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից Խոզնավար գյուղի գնդակոծության մասին։

«Կրակ խաղաղ բնակիչների ուղղությամբ։ Սյունիքի հայերն ամեն օր բախվում են այս ադրբեջանական ագրեսիային։ Ադրբեջանի նպատակն է՝ մահվան մշտական վախ ներշնչել, որպեսզի բնակչությունը փախչի և… ներխուժել Հայաստան»,- նշել է պատգամավորը։

«Կայա Կալլաս, Ֆոն դեր Լայեն, Ալիևը ձեր «հուսալի գործընկերն» է»,- ավելացրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30