
Վրաստանը ժամանակավորապես սահմանափակել է բեռնատարների երթևեկությունը Վերին Լարսի տանող ճանապարհով

Վրաստանը ժամանակավորապես սահմանափակել է բեռնատարների երթևեկությունը Վերին Լարսի տանող ճանապարհով։
Պատճառը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում իրականացվող վերանորոգման աշխատանքներն են։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը։
Սահմանափակումները կգործեն մինչև մայիսի 31-ը ժամը 18:00-ն: Ճանապարհը բաց է մարդատար մեքենաների համար։
Հիշեցնենք, որ Ռազմավիրականճանապարհը միակ գործող ցամաքային ճանապարհն է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով): Վիճակագրության համաձայն՝ Վերին Լարսով անցնում է օրական շուրջ 150 հայկական բեռնատար։