Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը մեղադրել է Գերմանիայի կառավարությանը իր երկրի ներքին գործերին ու դատական համակարգին միջամտելու մեջ:
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կամայական ձերբակալությունների հարցով աշխատանքային խումբը արձանագրել է, որ Թուրքիայում ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի լրագրողների, ղեկավարների ու փաստաբանների կալանավորումը կամայական բնույթ ունի:
ԻԻՀ խորհրդարանի այսօր կայացած լիագումար նիստում հավանության է արժանացել Իրանի և Հայաստանի քաղաքացիների համար Նորդուզ-Մեղրի սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին օրինագիծը: Այս մասին հայտնում է «MEHR» լրատվական կայքը:
«Իրանը միշտ էլ Հայաստանը դիտարկել է՝ որպես իրանական ապրանքները Վրաստան և այնտեղից Եվրոպա կամ ԵՏՄ երկրներ արտահանելու համար տարանցիկ երկիր։ Այս տեսանկյունից հայկական և իրանական կողմերն ամեն ինչ անում են, որպեսզի արդիականացնեն Մեղրի-Նորդուզ մաքսակետը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց իրանագետը։
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի հայտարարությունը, թե Վաշինգտոնն ու Մոսկվան, Սիրիայում լարվածության մեղմացման գոտիների հաստատման ընթացքում պիտի երաշխավորեն, որ Իսրայելի շահերը նկատի առնվեն, ուշագրավ մեկնաբանությունների տեղիք տվեց:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ հայկական ուժերն Արցախից դուրս բերելուն առնչվող հայտարարությանը:
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամ Սելինա Դողանը մեջլիսի Սահմանադրական հանձնաժողովում «ցեղասպանություն» եզրույթն արգելող օրենքների փաթեթի քննարկման ժամանակ բարձրացրել է ազգային փոքրամասնությունների, այդ թվում և հայերի իրավունքների պաշտպանության հարցը:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հուլիսի 19-ին, Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Օմարի լեռնանցքում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հուլիսի 19-ին անակնկալ հանդիպումից հետո վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է կառավարության կազմում փոփոխությունների մասին:
Պարզվում է, որ Silk Way ավիաընկերությունը պատկանում է SW Holding ընկերությունների խմբին, որն օգտվում է «ավիաընկերության ծառայության գրեթե ամբողջ մենաշնորհից», ներառյալ Sky Catering-ի կողմից սննդի միջթռիչքային սպասարկումը և Airport Gate-ի կողմից իրականացվող տաքսի ծառայությունը, որոնք երկուսն էլ պատկանում են SW Holding-ին:
Իրանը կատարում է իր միջազգային պարտավորությունները, նոր հակաիրանական պատժամիջոցների հայտարարումը հակասում է թե՛ տրամաբանությանը եւ թե՛ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) դրույթներին:
Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված հատուկ գործողությունների արդյունքում երկրում լրտեսություն իրականացնող խումբ է բացահայտվել:
Մերձավոր Արեւելքի անվտանգության եւ կայունության իրական սպառնալիքը բխում է տարածաշրջանի երկրների գործերին ԱՄՆ-ի միջամտությունից, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) ներկայացուցիչ Բահրամ Քասեմին:
Հուլիսի 19-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հայտնել է Ադրբեջանում «լրտեսների նոր ցանցի» անդամներին հայտնաբերելու և ձերբակալելու մասին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 19-ին նախագահական նստավայրում ընդունել է վարչապետ Բինալի Յըլդըրըմին:
Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչների վեցերորդ խումբը ժամանել է Կատարի մայրաքաղաք Դոհա:
Թուրքիայի նախկին ռազմական դատախազ Ահմեթ Զեքի Ուչոքը անդրադարձել է այն հարցին, թե ինչ կարող էր տեղի ունենալ, եթե 2016թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը չձախողվեր: Թուրքական իշխանամետ «Yeni Akit» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Ուչոքը կարծիք է հայտնել, որ այդ դեպքում Թուրքիայում արյունահեղություն տեղի կունենար:
Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է Թուրքիայում մարդու իրավունքների վեց պաշտպանի կալանավորման փաստը՝ կոչ անելով իշխանություններին անմիջապես ազատ արձակել նրանց:
Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հուլիսի 19-ին կժամանի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Թուրքական Բաթմանի գլխավոր դատախազության կողմից իրականացվող հետաքննության շրջանակում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության երկու պատգամավորի՝ Այշե Աջար Բաշարանին և Սաադեթ Բեջերիքլիին կալանավորելու մասին որոշում է ընդունվել:
Ադրբեջանում ոսկու, արծաթի և պղնձի արդյունահանմամբ զբաղվող Բրիտանական Anglo-Asian Mining Plc. ընկերությունը 2017-ի երկրորդ եռամսյակում Գեդաբեկի շրջանում արդյունահանել է 12 140 ունցիա ոսկի, 45 718 ունցիա արծաթ և 716 տոննա պղինձ:
Թուրքիայում վեց իրավապաշտպանների կալանավորելու մասին որոշումը արդարադատության նկատմամբ մեծ վիրավորանք է:
Ադրբեջանում 2017թ-ի առաջին կեսին իրավապահ մարմինների կողմից արձանագրվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության 1697 դեպք:
ՆԱՏՕ-ի անդամ և դաշինքի գործընկեր երկրները 2017 թվականի հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 12-ը կմասնակցեն Վրաստանում մեկնարկելիք ՆԱՏՕ-ի «Noble Partner 2017» (Նոբելյան գործընկեր) զորավարժություններին:
«Կարծում եմ՝ որքան էլ որ նշում են՝ գործարքը վերջնական փուլում է, այն դեռ որոշակի ժամանակահատված կպահանջի, որովհետեւ խնդիրներ դեռեւս կան, կողմերի միջեւ վերջնական համաձայնություն չի կայացել: Միգուցե Ռուսաստանն այդ համալիրները կվաճառի, բայց Թուրքիայի համար ռազմական տեսանկյունից դա էական խնդիր չի լուծում»:
ԱՄՆ-ի կողմից գլխավորվող կոալիցիոն ուժերը Սիրիայի ուղղությամբ ավիահարվածներ են իրականացրել, որի հետևանքով խաղաղ բնակիչներ են տուժել:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի թեմայով հեռուստաբանավեճի է հրավիրել:
Իրանի խորհրդարանը ձայների մածամասնությամբ ընդունել է օրինագիծ Մերձավոր Արեւելքում «ամերիկյան ահաբեկչությանը» հակազդելու մասին, հաղորդել է երկրի պետական հեռուստատեսությունը։
«Վրաստանում ինձ զգում եմ ինչպես տանը»,- Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպմանն ասել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն: Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Վրաստանի նախագահին հրավերի և ջերմ ընդունելության համար։
Գերմանիայի կառավարությունը աջակցելու է Թուրքիայում կալանավորված գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելի փաստաբանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումին: