Բաժիններ՝

Լավրովը և Թիլերսոնը քննարկել են Ռաքայի և Դեյր Զորի ազատագրումը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Նյու Յորքում կայացած երկկողմ հանդիպման ընթացքում քննարկել են Ռաքայում եւ Դեյր Զորում իրականացվող գործողությունները։

«Քննարկեցինք Սիրիայի շուրջը մեր շփումները, շարունակվում են զինվորականների միջեւ շփումները՝ Ռաքայի գրավման, Դեյր Զորի գրավման պլաններն իրականացնելիս բախումներ թույլ չտալու համար, եւ զինվորականները շարունակում են համաձայնեցնել այն քայլերը, որոնք պահանջվում են, որպեսզի ահաբեկչության դեմ պայքարի նպատակները չտուժեն»,- լրագրողներին հայտարարել է Լավրովն՝ ամփոփելով ամերիկացի պաշտոնակցի հետ կայացած բանակցությունների արդյունքները:

Լավրովը նշել է, որ հանդիպմանը հատուկ ուշադրություն է նվիրվել Սիրիայի իրադրությանը: «Մենք, բնականաբար, հավաստեցինք մեր այն մոտեցումը, որ Սիրիայում ամերիկյան կոալիցիայի գտնվելու իրողության ամբողջ ճանաչմամբ հանդերձ, վերջինս, այնուամենայնիվ, անկոչ հյուր է այնտեղ»,- հավելել է ՌԴ-ի ԱԳ նախարարության ղեկավարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930