Բաժիններ՝

«Սիրիայի ապագան վճռվելու է բանակցություններում». Ռոուհանի

Սիրիայի ապագան վճռվելու է միայն բանակցություններում. դրա համար ընդդիմությունը պետք է համաձայնության գա Դամասկոսի հետ: Այս կարծիքը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

Նա դրական է գնահատել Թեհրանի դերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մղվող պայքարում: «Մեր գործողությունները հաջող էին, այսօր մենք ԻՊ-ի ջախջախման վերջին փուլերի վկաներն ենք»,-ասել է Իրանի նախագահը:

«Սիրիայի ապագան վճռվելու է բանակցություններում, վերջիվերջո ընդդիմությունը պետք է համաձայնության հասնի կառավարության հետ: Ժողովրդի կամքը կարտահայտվի ընտրություններում եւ կորոշի, թե ինչ տեղի կունենա հետագայում»,-հավելել է Ռոուհանին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930